Լրահոս

Իշխանական էլիտայի շատ ներկայացուցիչներ պետք է դատվեին

 

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Վրաստանում խստացվում է «գողական աշխարհին պատկանելու» համար պատիժը, իսկ նրա հետ համագործակցությունը քրեորեն պատժելի է դառնում: Օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը կառավարությունն արդեն ներկայացրել է խորհրդարանի դիտարկմանը:

Փոփոխությունների համաձայն՝ «գողական աշխարհին պատկանելիության» համար 7-10 տարվա ազատազրկում է նախատեսվում գործող 5-8 տարվա փոխարեն: Խստացվում է պատիժը նաև «օրենքով գողերի» համար. գործող 7-10 տարվա ազատազրկումը կփոխարինվի 9-15 տարվա ազատազրկմամբ:

Օրենսդրության խստացումը կվերաբերի ոչ միայն հենց «գողական աշխարհին»: Քրեորեն պատժելի կլինի «քրեական աշխարհի» հետ ցանկացած «համագործակցություն»: Օրինակ, Վրաստանում լայնորեն տարածված է «օրենքով գողերի ներգրավմամբ» հարցեր լուծելու պրակտիկան: Այսուհետ գողական աշխարհի ներկայացուցչին որևէ վեճ կարգավորելու խնդրանքով դիմած անձն ինքն է պատասխանատվության ենթարկվելու՝ Քրեական օրենսգրքի համաձայն: Իսկ ներկայիս գործող օրենքը ենթադրում է «օրենքով գողի» դեմ գործի հարուցում, որը որպես միջնորդ է հանդես եկել:

Այս ամենի հետ զուգահեռ տանելով Հայաստանում տիրող և գործող համակարգը՝ միանշանակ կնկատենք , որ մեզ մոտ հակառակ գործընթացն է տեղի ունենում: Իշխանական թևի շատ ներկայացուցիչներ հպարտանում են, որ իրենք կապ ունեն այս կամ այն քրեական հեղինակության հետ: Բացի այն, որ համագործակցությունը օրենքող գողերի կամ քրեական հեղիանակությունների հետ ավելի ու ավելի է արմատանում, զուգահեռ այդ անձինք պաշտոն են ստնում: Այդ անձանց թվում է՝ դիվանգիտական ոլորտում պաշտոն ունեցող Ռուբեն Թաթուլյանը՝ նույն ինքը Ռոբսոնը, ով ունի ՀՀ դիվանագիտական անձնագիր:

Ընդհանրացնելով Հայաստանի և Վրաստանի ընտրած զարգացման ուղիները, միանշանակ է, որ դրանք որևէ կապ չունեն միմյանց հետ և այս պայմաններում պետք չէ Հայաստանում ակնկալել որևէ դրական առաջընթաց, քանի դեռ չի փոխվել իշխանական էլիտայի մենթալիտետը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing