Լրահոս

Իշխանափոխությունը հասավ Արարատ. Հովիկ Աբրահամյանի որդին հրաժարական կտա՞. «Հրապարակ»

 

RA Government's session took place

mitk.am«Հրապարակ» թերթը գրում է. Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնանկությունից հետո մեկուսացել է: Տեղեկություններ կան, որ օրերս նա մերժել է «Տաշիր գրուպի» սեփականատեր եղբայրներ Սամվել և Կարեն Կարապետյանների հանդիպման առաջարկը՝ ասելով, որ իրենց պատճառով է ինքը պաշտոնանկ եղել։ Նա թեպետ Հայաստանում էր, բայց չմասնակցեց ՀՀԿ ԳՄ վերջին նիստին։

Ի դեպ, Աբրահամյանը ցանկացել է, որ պաշտոնանկությունը լինի անկախության 25-ամյակից հետո։ Հոր նկատմամբ վերաբերմունքն ազդել է նաև քաղաքապետ որդու վրա։ Լուրեր ենք ստանում, որ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը վերջին օրերին նախկինի պես ցուցադրաբար չի զբոսնում քաղաքի փողոցներում, եկեղեցու բակում։ Արտաշատցիները կատակում են, թե Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո քաղաքում կյանքը կարծես կանգ է առել։ Մինչև անգամ խոսվում է Արգամ Աբրահամյանի հրաժարականի մասին։

Գրեթե վճռված հարց է, որ Հովիկ Աբրահամյանը 2017-ի ԱԺ ընտրությունների նախընտրական շտաբը չի ղեկավարի։ Ոմանք Արգամիչին տեսնում են ԱԺ նախագահի պաշտոնում, որին հասնելու համար պետք է նախ պատգամավոր դառնալ։ Սակայն Սերժ Սարգսյանի վերաբերմունքը հուսադրող չէ, առաջիկայում նա պաշտոնանկ կանի նաև նախկին վարչապետի մեկենասությամբ Արարատի մարզպետ դարձած Ռուբիկ Աբրահամյանին։ Երեկ մարզի, ավելի կոնկրետ՝ Արտաշատի համայնքապետերի շրջանում արդեն չհայտարարված սուգ էր, ահուդողով սպասում էին Արամայիս Գրիգորյանի վերադարձին, որն Արգամիչի «մարդկանց» դժվար թե պահի։ Թեպետ մարզպետի պաշտոնն արարատցի օլիգարխի սրտով չէ, որովհետև նախարար դառնալու վրա նա մեծ ռեսուրսներ է վատնել։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing