Լրահոս

Իշխանության տարօրինակ պահվածքը Գորիկ Հակոբյանի հոգեհանգստի ժամանակ.

 

Այսօր` հոկտեմբերի 2-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը:Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԱԾ  տնօրեն Գեւորգ Կուտոյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ այլք:

Բարձրաստիճան պաշտոնյաներից միայն Վլադիմիր Գասպարյանը խոսեց Գորիկ Հակոբյանի անցած ուղու մասին, բայց շատ հակիրճ:

«Մենք իրենից շատ բան ենք սովորել, գոնե ինձ նա շատ բան է տվել: Նա լավ մարդ էր, լավ սպա: Նա միշտ կհիշվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Armtimes.com-ը Գասպարյանից հետաքրքրվեց, թե որն է պատճառը, որ իր գովեստի խոսքերին զուգահեռ հասարակության մեջ բացասական կարծիքներ կան Գորիկ Հակոբյանի մասին: Վլադիմիր Գասպարյանը հրաժարվեց պատասխանել այս հարցին:Գորիկ Հակոբյանի հոգեհանգստի ժամանակ իշխանական էլիտան տարօրինակ պահվածք ցուցաբերեց:

Նախ Վլադիմիր Գասպարյանը Հակոբյանների ընտանիքին ցավակցելու էր եկել բոլորից շուտ եւ նա շտապ հեռացավ մինչեւ Սերժ Սարգսյանի գալը: Գասպարյանի հեռանալուց հետո ժամանեց Սարգսյանը, որին դիմավորեցին Պնախարար Վիգեն Սարգսյանը այլ պաշտոնյաների հետ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը եկավ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն արդեն մտել էր եկեղեցի: Այստեղ եւս տարօրինակ մի էպիզոդ տեղի ունեցավ: Նախագահականի մեքենաներն այնպես էին կանգնել, որ կառավարական մեքենաները հնարավորություն չունեցան բարձրանալ եկեղեցու բակ: Կարապետյանը ոտքով եկավ:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing