Լրահոս

Իշխանությանը «ոչ» ասած «օրենքով գողերը» արտաքսվել են Թուրքիա

 

1024_mh1024_s

lakmoes.am – Ռուսական «Պրայմ Քրայմ» գործակալությունը գրում է, որ Հայաստանից Թուրքիա են արտաքսվել երևանցի «օրենքով գողեր» 51-ամյա Ալեքսանդր Մակարյանը (Ալո) և 37-ամյա Նորայր Փիլոյանը (Կոնչո):

Նշվում է, որ վերջին տասնամյակում սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի իշխանությունները մեջքով են շրջվել ազգությամբ հայ «օրենքով գողերին», ինչը ըստ էության վրեժ է գողական էլիտայի առանձին անդամների նկատմամբ, որոնք հրաժարվել են վարչակազմի համար «վազվզել»:

Ըստ գործակալության տեղեկությունների, օրերս իշխանություններն իրենց խնամակալության տակ գտնվող «օրենքով գողերից» պահանջել են վերադարձնել «պարտքը» երկարամյա հանգստության համար. այն է, դեմ արտահայտվել, այսինքն` մահվան դատավճիռ կայացնել հուլիսի 17-ին Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված ընդդիմադիրների նկատմամբ:

Մասնավորապես, նման հրահանգով մեկուսարանի (որտեղ պահվում են ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամները) «նայողի» նկատմամբ հանդես են եկել 46-ամյա «օրենքով գող» Գևորգ Մելիքյանը (Օշականցի Գևորիկ), ինչպես նաև գյումրեցիներ 48-ամյա Անդրանիկ Սողոյանը (Զապ) և 43-ամյա Սուրեն Ավետիսյանը (Սուրո):

Սակայն երևանյան «բլատկոմիտեն» Ռաֆայել Խոյեցյանի (Աֆո), Սամվել Հարությունյանի (Սամո), ինչպես նաև վերը նշված Ալոյի և Կոնչոյի գլխավորությամբ փորձել են իրենց եղբայրներին բացատրել, թե ինչով են գողական աշխարհի առաջ մեղավոր նրանք, ովքեր պահանջում են կառավարության հրաժարականը, կամ ինչու իրենք պետք է իրենք ներքաշվեն քաղաքական խաղերի մեջ:

Ըստ տարածված լուրերի՝ գողական աշխարհում երկպառակությունը ուղեկցվել է ծեծով և, որոշ տվյալներով, Զապի, Սուրոյի և Կոբա Ռուսթավսկիի կողմից` ևս մեկ երևանցի «օրենքով գողի»՝ 36-ամյա Ժիրայր Բրուտյանի լիազորությունների դադարեցմամբ, ով նույնպես հրաժարվել էր մտնել քաղաքական խաղերի մեջ:

Հայաստանում ապրող «օրենքով գողեր» 41-ամյա Մերաբ Կալաշովի, Շաքրոյի զարմիկ և Հայաստանում նրա տեղակալ 40-ամյա Արմեն Մանուկյանի (Սևո)՝ ընդդիմության նկատմամբ ունեցած դիրքորոշման մասին ոչինչ հայտնի չէ, քանի որ նրանք այդ հարցում դեռ ոչ մի կերպ իրենց չեն դրսևորել:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am