Լրահոս

Իշխանությունը բացահայտ խուճապի մեջ է. հայ հասարակությունն իր հույսը կապում է Գագիկ Ծառուկյան անձի և նրա ղեկավարած դաշինքի հաղթանակի հետ

 

Իշխանություններն ի սկզբանե որոշել էին շատ կոռեկտ քարոզարշավ իրականացնել, ոչ մեկին հայհոյել պետք չէ, անձնական վիրավորանք ՝ նույնպես: Մի խոսքով, առաջնորդվում ենք Լեոպոլդ կատվի հայտնի բանաձևով ՝ Ребята давайте жить дружно: Այս կարգախոսի հեղինակները համոզված էին, որ բարեկիրթ ու հանգիստ քարոզարշավը կաշխատի ի նպաստ իրենց, քանի որ, եթե իշխանությունն անցնում է մեղադրանքների ու վիրավորանքների, ապա հակառակ կողմի համար հակադարձելու ավելի մեծ դաշտ է բացվում: Այնպես որ, բարեկիրթ քարոզարշավը պետք էր առաջին հերթին իշխանությանը: Բայց, համերաշխ ապրել, կարծես թե, չի ստացվում. այս մարտավարությունը ևս տանում է երաշխավորված պարտության: Արդեն մի քանի օր է ՝ ֆեյսբուքում և սոցիալական այլ ցանցերում ակտիվորեն տարածվում են «Ծառուկյան» դաշինքին վարկաբեկել փորձող տեսանյութեր: Պարզ է, որ դրա հեղինակները չեն կարող շարքային քաղաքացիներ լինել. Հայաստանի շարքային քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պատրաստվում է քվեարկել Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Ծառուկյան» դաշինքի օգտին, իսկ մյուս մասն էլ հաստատ ժամանակ և հմտություններ չէր օգտագործի նման անհեթեթություններ պատրաստելու և տարածելու վրա: Այն մարդիկ, ովքեր իրենց ստեղծագործական ձիրքն ու եռանդը օգտագործում են նման վարկաբեկիչ նյութեր ստեղծելու և տարածելու վրա, ընդամենը մի նպատակ ունեն ՝ ինչ-որ կերպ նվազեցնել Գագիկ Ծառուկյանի հանրային վստահության վարկանիշը: Կոռեկտ քարոզարշավ անցկացնելու կողմնակիցները հիմա բացահայտ խուճապի մեջ են: Եթե մինչև քարոզարշավի մեկնարկը «Ծառուկյան» դաշինքը առաջատարն էր բոլոր սոցիոլոգիական հարցումներով, ապա քարոզարշավի ընթացքում դաշինքի վարկանիշը ոչ միայն չնվազեց, այլ անշեղորեն աճում է: Իշխանությունները համոզվում են, որ ո՛չ Կարեն Կարապետյանի ինտիլիգենտ վարվելաձևը, ո՛չ տեղական օլիգարխների կողմից ծախսվող միջոցները չեն կարող Հանրապետական կուսակցությանը հաղթանակ ապահովել, չնայած ՝ ի սկզբանե խնդիր էր դրված վերցնել խորհրդարանի մեծամասնությունը և կառավարություն ձևավորելիս կոալիցիա կազմել ոչ թե մեծամասնություն ունենալու համար, այլ ՝ թուլափայի սպասողների ախորժակը բավարարելու հումանիստական նկատառումներից ելնելով: Իսկ, քանի որ համերաշխ ապրելու գաղափարը իրեն չի արդարացնում, որոշում է կայացվել անցում կատարել ագրեսիվ հակաքարոզչության: Միայն թե ՝ այդ հակաքարոզչությունը ևս ցանկալի արդյունք չի տալու: Եվ դա ունի մի շատ պարզ բացատրություն. հայ հասարակությունը իր փրկության հույսը կապում է Գագիկ Ծառուկյան անձի և նրա ղեկավարած դաշինքի հաղթանակի հետ: Ոչ մի հակաքարոզչությամբ հնարավոր չէ հանրությանը ներշնչել, որ ինքը պետք է գոհ ու երջանիկ լինի իր ներկա կյանքից: Այնպես որ, «Ծառուկյան» դաշինքի դեմ հակաքարոզչություն իրականացնողները ճիշտ կանեին այդքան էներգիան և միջոցներն օգտագործեին հանրային բարիք ստեղծելու վրա և ոչ թե եղած բարիքն անիմաստ մսխելու վրա: Գոնե, այդ դեպքում, ինչ-որ հույս կլիներ, որ իշխանության վարկանիշը կարող է փոքր ինչ բարձրանալ:

Ալբերտ Հակոբյան



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara