Լրահոս

Իշխանությունը եթե ցանկանա, ընդամենը հինգ րոպեում կվերացնի այդ շարժումը. ՀՀԿ-ական պատգամավոր

 

hakob-hakobyan-պիվի-600x338

armlur.am – Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավվման շուրջ «ArmLur.am»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ:

ՀՀԿ պատգամավորի կարծիքով ՝ «Քայլն այնպիսի քայլ է, որ իշխանությանը շատ անելու բան չկա: Իշխանությունը չի ուզում ուժով մաքրել, բնականաբար, դա իր մեծությունից է գալիս, և կարծում եմ ՝ ճիշտ է դա: Իսկ ներսի մարդիկ էլ, ոնց որ իմ կարծիքով, բանակցությունների չեն ուզում գնալ: Իմ ցանկությունն այն է, որ բանակցեն, վերջանա այս ամեն ինչը»:

Հակոբ Հակոբյանը` որպես իշխանության ներկայացուցիչ ասաց, որ ընդհանուր առմամբ ցանկացած դեպքի համար կարելի է մեղադրել և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը:

Լիդա Եղիազարյան, Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing