good-banner
Լրահոս

Իշխանությունը կանցնի իր քերթման պրոցեսին.

 

 

C

politik.am— Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Կարեն Կարապետյանը Գյումրիում հայտարարեց, որ ՀՀ-ում չկա մենաշնորհ: Ես էլ կարող եմ հայտարարել, որ ՀՀ-ում չկա Կարեն Կարապետյանի կառավարություն: Ինձ կհավատա՞ք, չեք հավատա, բա ինչի՞ պետք է հավատանք նման պնդումներին, հավելելով, որ Կարեն Կարապետյանի նման հայտարարությւոնները  նախընտրական «տրյուկ»է: «Գլխավոր տրյուկը կայանում է նրանում, որ փորձեցին օդյոզ ֆիգուրներին հեռացնել կառավարությունից և որոշակի լարվածություններ մտցնել Գազի գինն իջեցրին, որ ընտրություններից առաջ մի քիչ դրական զգացումներ ստեղծեն մեծ սոցիալական դժգոհության մեջ գտնվող մեր բնակչության մոտ, հորով մորով անեն ընտրությունները, որից հետո անցնեն իրենց տրադիցիոն քերթման գործին»,-նկատեց Լևոն Զուրաբյանը:

Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի պնդումներին, թե ՀԱԿ խմբակցությունը փլուզման եզրին է, Զուրաբյանը պատասխանեց. «Միակ բանը, որ Հայաստանում փլուզման եզրին է, դա ՀՀ տնտեսությունն է և այն համակարգը, որը գոյություն ունի Հայաստանում: Ինչ վերաբերվում է Կոնգրեսի կիսաքայքայվելու, վերջանալու, սպառվելու մասին պնդումներին, ապա այդ պնդումները եռամսյակը մեկ 2008 թ-ից ի վեր Էդուարդ Շարմազանովը հնչեցրել է մեր հանրության համար: Իրենց պատկերացումն է: Իրենց թվում է, որ եթե ինչ որ բան շատ հաճախ կրկնես մի բանն, այն կդառնա իրականություն: Իրենց թվում է, որ եթե մշտապես հայտարարեն, որ ՀՀ-ում չկա մենաշնորհ, մենաշնորհը կվերանա: Իսկ թե Կնոգրեսը ինչ ֆորմայում է գտնվում, դուք կտեսնեք 2017 թվականի  գալիք խորհրդարանական ընտրություններում»:

Անդրադառնալով ՀԱԿ-ի՝ խորհրդարանական ընտրությունների մասնակցությանը՝  Լևոն Զուրաբյանը վստահեցրեց, որ իրենց կուսակցության ցուցակը գլխավորելու է ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. «Ես վստահ եմ, որ մեր ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա դեկտեմբերի 17-ի ՀԱԿ-ի համագումարին անպայման հանդես կգա ելույթով, ընդ որում՝ բավականին երկարաշունչ: Տեր-Պետրոսյանը պատրաստ է մտնել նախընտրական պայքարի մեջ»:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing