Լրահոս

Իշխանությունը կրկին ընտրեց Ծառուկյանին. իսկ ինչո՞ւ

 

naxagah-serzh-sargsyan-masnakcel-multyules-ynkerutyan-bacman-araroghutyann-gagik-carukyan-uxekcutyamb-4

newspress.am – «Գագիկ Ծառուկյանը վերադառնում է։ Քաղաքականություն։ Որպես ընդդիմություն։ Այսինքն՝ ժողովրդի կողք։ Նա ոչ թե վերադառնում է, այլ նրան վերադարձնում են։ Տասնյակ-հազարավորները՝ իրենց խնդրանքներով։ Տասնյակ-հազարավորների մեջ, իհարկե, չի լսվում ամենակարևոր խնդրանքը՝ իշխանության խնդրանքը։ Որը երկու տարի առաջ կոպիտ պահանջ էր։ Քաղաքականությունից դուրս գալու։

Վերադարձինը երևի փափուկ խնդրանք է։ Կամ խնդրանքի իմիտացիա։ Ինչպես մնացած հազարավորներինը։ Իշխանությունն այսպիսով հերթական անգամ կեղծում է առաջիկա ընտրությունը։ Կեղծում է՝ ամենայն կեղծիքը կատարյալ դարձնելով։ Ժողովրդին չպատկանող, այսինքն՝ կեղծ իշխանություն, հասարակության հետ կապ չունեցող կեղծ իրականություն, որը լցվում է կեղծ ընդդիմությամբ։ Արդեն երրորդ անգամ, որովհետև առաջին երկու անգամներն արդարացվել են։

Այսպիսով, իշխանությունը կեղծում է ընտրության բովանդակությունն ի սկզբանե, կեղծվում է այլընտրանքը, որը ոչ թե իշխանությանն է այլընտրանք, ինչպես ներկայացվելու է մի քանի օր հետո, այլ հասարակությանն ու պետությանը։ Գագիկ Ծառուկյանի վերադարձն իշխանության ընտրությունն է, որը հասարակությանը զրկում է ընտրությունից։

Ու որքան ավելի շատ է կեղծվում ընտրության բովանդակությունը, այնքան ավելի կատարելագործվում է ընտրության մեխանիզմը տեխնիկապես։ Իշխանությունն այլևս կարիք չունի կեղծելու քվեարկության օրը՝ ընտրատեղամասի ներսում ու դրսում, քանի որ ընտրությունից ամիսներ առաջ կարողանում է հերթական անգամ կեղծել ընտրության ինստիտուտը մարդկանց մտքերում ու սպասելիքներում։

Այս իրավիճակը չէր լինի միայն այն դեպքում, երբ հասարակությունն ունենար համապատասխան իմունիտետ և քաղաքակրթական արգելքներ՝ սեփական ապագան ու սպասումներն այս կամ այն անձի մեջ ու նրա հետ իդենտիֆիկացնելու արգելքներ։ Բայց հասարակությունը, ինչպես ցույց է տալիս կյանքը, չունի այդ արգելքները՝ ճիշտ այնպես, ինչպես իշխանությունը, որը հերթական անգամ նպատակին հասնելու համար միջոցի մեջ խտրություն չի դնում։

Մի քանի ամիս հետո նույնկերպ խտրություն չի դնելու հասարակությունը՝ կատարելով այն ընտրությունը, որն այսօր իշխանությունն իր փոխարեն կատարել է՝ վերադարձնելով Գագիկ Ծառուկյանին»:



Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing