Լրահոս

Իշխանությունները քայլեր կձեռնարկեն Մհեր Սեդրակյանի դեմ

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում իշխանություններն ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին առնչվող մի շարք քայլեր կանեն: Պաշտոնից կազատվեն ոչ միայն նրա բարեկամները, այլ Սեդրակյանն ինքը կզրկվի որոշակի հնարավորություններից:

Երեկ հայտնի դարձավ, որ փետրվարին մանկապարտեզի տնօրենի պաշտոնից ազատվել է Մհեր Սեդրակյանի դուստրը: Աստղիկ Սեդրակյանը Արեշի 11-րդ փողոցի 139 հասցեում գործող թիվ 69 մանկապարտեզի տնօրենն էր 2011-ից: Գրեթե միաժամանակ Կադաստրի պետական կոմիտեի տեղակալի պաշտոնից ազատվել էր նաեւ Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը: Այս ամենը տեղի ունեցավ, երբ վատացան Սերժ Սարգսյանի ու Մհեր Սեդրակյանի հարաբերությունները: Վերջինս որոշել էր համագործակցել Գագիկ Ծառուկյանի հետ ու նրա դաշինքում ընդգրկել նաեւ իր որդուն:

Իշխանությունը թույլ չտվեց, որ տեղի ունենա նաեւ այդ համագործակցությունը: Արդյոք հաշվեհարդա՞ր են տեսնում նրանց նկատմամբ: «Չեմ կարծում եւ ես տեղյակ էլ չեմ, որ այդ աղջկան ազատել են: Բայց պետք չէ սխալ մեկնաբանություններ անել, պետք է հասկանալ, թե պատճառը որն է»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Ռուբեն Թադեւոսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing