Լրահոս

Իշխանությունները ԼՂ հարցում գնում են բանական փոխզիջումների. Աշոտյան

 

12-640x535

slaq.am – «Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությունը, որը հանրաքվեի արդյունքում ընդունվել է 2007 թվականին, սահմանում է Լեռնային Ղարաբաղի տարածքը մինչև տարածքային ամբողջականության վերականգնում և սահմանների ճշգրտում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, ԼՂՀ Սահմանադրությամբ, մինչև ԼՂ հիմնախնդրի վերջնական կարգավորումը, սահմանների ճշգրտումը և ամբողջական վերականգնումը ԼՂՀ իշխանությունը տարածվում է այն տարածքների վրա, որոնք փաստացի գտնվում են ԼՂՀ վերահսկողության ներքո:

Այն հերցին թե ինքը, լինելով ՀՀԿ ղեկավար կազմի անդամ, ո՞ր տարածքներն է պատրաստ զիջել բանակցությունների արդյունքում, Աշոտյանը արձագանքեց. «ԼՂՀ բանակցային գործընթացը մեկնարկել է քսան տարի առաջ, և այն ի սկզբանե նպատակ է ունեցել գալ երկարատև խաղաղության բանաձևի: Այդ բանաձևումը հնարավոր է բանական փոխզիջումների շրջանակներում: Ես իրավասու չեմ պատասխանելու և ճիշտ չեմ համարում հիմա անդրադառնալ, թե ինչն ինչի դիմաց կարելի է փոխզիջել:

Բայց ակնհայտ է, որ խաղաղ գործընթացը, որպես այդպիսին, եթե մեկնարկել է, ապա և՛ 90-ականների իշխանությունը, և՛ 2000-ականների իշխանությունը, և՛ այսօրվա իշխանությունը բանակցային գործընթացում գնում են բանական փոխզիջումների, որոնք չեն կարող հարցականի տակ դնել և չեն դնելու հարցականի տակ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքը: Ինչպես օրերս շատ բաց տեքստով ասաց երկրի նախագահը, եթե անգամ ամբողջ աշխարհը միավորվի, չի կարող ստիպել ԼՂՀ ժողովրդին ապրել Ադրբեջանի կազմում»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing