ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՒ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

1

hraparak.am — Մաշտոցի 47 հասցեում տեղի ունեցած խորհրդակցությունը, ապա դրանից հետո մամուլին տրված կարճ տեղեկատվությունը՝ Արմեն Սարգսյանի, հետո Կարեն Կարապետյանի կողմից, իշխանության շրջանում որոշակի տեղաշարժի մասին են վկայում։ Հիշեցնենք, որ նրանք հայտարարեցին, որ պատրաստ են երկխոսության եւ որոշել են դիմել դատախազին, որ նա հետ վերցնի Ազգային ժողով ուղարկված՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը։

Սա մի կողմից վկայում է, որ գործող իշխանությունը վերջապես ընդունել է, որ այսօր երկրում իրական իշխանությունը պատկանում է Նիկոլ Փաշինյանին եւ նրան մեկ օր ավելի բանտարկված պահելը ավելի է բարդացնում իրավիճակը երկրում։ Մյուս կողմից խոսում է այն մասին, որ պատրաստ են անգամ հանձնել իշխանությունը եւ մտածում են այն ձեւերի մասին, որի ժամանակ միայն Սերժ Սարգսյանը կհեռանա, իսկ մյուսները կմնան։ Եւ վերջապես, Արմեն Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի առաջին պլան մղվելը խոսում է այն մասին, որ իշխանությունը իր ներսում էլ է «իշխանափոխություն» արել եւ պատրաստ է երկրի ղեկը հանձնել այս զույգին։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache