Լրահոս

Իսկ որտեղ էիք Մարտի 1-ին

 

collage2

politik.am -Մշակույթի մի խումբ գործիչներ դիմել են «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամ Ժիրայր Սեֆիլյանին՝ կոչ անելով կանխել Երևանում զինված միջադեպի հետագա անցանկալի հետևանքները՝ հորդորելով իր համակիրներին՝ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին։

«Հարգելի Ժիրայր, Ձեզ ենք դիմում, վստահ լինելով, որ Դուք գնահատում ու կարևորում եք մտավորականի խոսքը, խնդրանքն ու բարի խորհուրդը: Այսօր Ձեր ընկերները, ովքեր մեր հայրենակիցներն են, դիմել են ծայրահեղ քայլի` զինված հարձակման և պատանդներ են վերցրել, սպանվել է ոստիկանության գնդապետ:

Անսալով Ձեր բանականությանն ու հայրենասիրությանը, վստահ ենք, որ Ձեր խոհեմությամբ ու հորդորներով կմիջամտեք ու կկանխեք անպատասխանատու ու անհեռանկար այս իրավիճակն ու դեպքերի հետագա անցանկալի հետևանքները՝ հորդորելով Ձեր ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին: Հավատացած ենք, որ Ձեր և Ձեր ընկերների հետագա խոհեմ ու զգոն քայլերն ուղղված կլինեն ազգային միասնությանը, խաղաղությանն ու անվտանգությանը»,-ասվում է հայտարարությունում, որը ստորագրել են ներքոնշյալ մտավորականները»,-իրենց հայտարարության մեջ նշել էին իրենց մտավորական համարողները:

Զարմանալի է, իսկ որտեղ էին այս գործիչները 2008 թվականի մարտի 1-ին: Ինչու մի նման բաց նամակ էլ չէին գրում խաղաղ ժողովրդի վրա կրակող մարդկանց: Թե մերօրյա մտավորականները մտահոգ են, երբ միայն իշխանությանն է վտանգ սպառնում: Հարգելիներս մտավորական  ասվածը միայն բառարանային չպետք է հասկանալ: Մտավորականը նաև այն մադրն է, որը ունի քաջություն ասելու այն ինչ չեն կարող ասել մնացածը: Մտավորականը նաև առաջնորդ է, ժողովրդի հույսը և ճանապարհ ցույց տվողը: Մտավորական էր Եղիշե Չարենցը, բայց ոչ երբեք այս նամակի տակ ստորագրողները: Իսկ դուք հարգելիներս,  դուք զուտ ձեր գործի մասնագետներն եք և ոչինչ ավելին:

Հիշեցնենք, որ նամակի տակ ստորագրել են.

Ռուբեն Բաբայան, ռեժիսոր

Հովհաննես Չեքիջյան, դիրիժոր

Էդուարդ Թոփչյան, դիրիժոր

Տիգրան Մանսուրյան, կոմպոզիտոր

Պերճ Զեյթունցյան, գրող

Երվանդ Մանարյան, դերասան, ռեժիսոր

Ռոբերտ Էլիբեկյան, նկարիչ

Ռուբեն Մաթևոսյան, երգիչ

Սասուն Պասկևիչյան, երգահան

Լևոն Մալխասյան, ջազ-երաժիշտ

Ալեքսանդր Գրիգորյան, ռեժիսոր

Արթուր Գրիգորյան, կոմպոզիտոր

Նորայր Մեհրաբյան, բալետմայստեր

Սոնա Հովհաննիսյան, խմբավար

Շուշան Պետրոսյան, երգչուհի

Նարեկ Հախնազարյան, երաժիշտ

Նունե Եսայան, երգչուհի

Ժիրայր Դադասյան, ռեժիսոր

Ռոբերտ Մլքեյան, խմբավար

Վահան Բադալյան, ռեժիսոր

Արև Պետրոսյան, նկարիչ-դիզայներ

Նարեկ Դուրյան, դերասան

Սերգեյ Սմբատյան, խմբավար

Ռոլանդ Շառոյան, գրող

Ալլա Լևոնյան, երգչուհի

Նիկոլայ Ծատուրյան, ռեժիսոր

Գևորգ Հակոբյան, երգիչ

Ռուբեն Հովսեփյան, գրող։

Հիշեցնենք, որ երեք օր է՝ «Սասնա ծռեր» խումբը զինված ներխուժել է Երևանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պատանդ է պահում այնտեղ գտնվող ոստիկաններին: Բանակցությունների արդյունքում պատանդներից 5-ն ազատ են արձակվել: Պատանդ են մնացել 4 ոստիկան, այդ թվում՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing