Իսկականից ուզում եմ Էջմիածնում արդարություն լինի․ պարտականություն ունեմ մորս աղոթքների դիմաց․ Արթուր Ասատրյան (Դոն Պիպո)

146

1in.am — Այսօր Էջմիածնում «Ազատ քաղաքացի բաց  ինստիտուտ» ՀԿ-ն կազմակերպել է հանրահավաք՝ պահանջելու Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդու  հրաժարականը և նշանակել Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրություններ։

Հանրահավաքին մասնակցում էր նաև Էջմիածինցի հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանը (Դոն պիպոն):  «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ ինքը հանրահավաքին մասնակցում է զուտ էջմիածնեցիների կողքը լինելու համար և վստահեցրեց, որ քաղաքապետի իր թեկնածուն չունի․ «Իսկականից ուզում եմ Էջմիածնում արդարություն լինի․ պարտականություն ունեմ մորս աղոթքների դիմաց»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache