Լրահոս

Իսկանդերը Պուտինի եւ Ալիեւի արանքում. լրտեսական սկանդալ հանդիպումից առաջ

 

Սոչիում հանդիպել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Նրանց հանդիպման մասին մանրամասներ հայտնի չեն, բացի այն արարողակարգային խոսքերից, որ հայտնել է Կրեմլի պաշտոնական կայքը: Թե Պուտինը, թե Ալիեւը խոսել են երկրորդ հարաբերությունների զարգանման եւ լայն շրջանակի մասին, այդ թվում տարածաշրջանային բարդ խնդիրների ու անվտանգության:
Հայաստանի տեսանկյունից անկասկած հետաքրքրում է այդ հանգամանքը եւ այստեղ անկասկած ուշագրավ է այն, որ թե Պուտինի, թե Ալիեւի ներածական խոսքում տարածաշրջանային բարդ խնդիրների մասին հիշատակումը ընդհանուր է եւ չկա ղարաբաղյան խնդրի մասնավոր մատնանշում:
Կարող ենք իհարկե միայն ենթադրություն անել, թե ղարաբաղյան խնդիրը որքանով էր առաջնային Պուտին-Ալիեւ հանդիպմանը՝ ի վերջո Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերության աշխարհաքաղաքական համատեքստը շատ ավելի լայն է, անգամ տարածաշրջանային սահմաններում: Բայց որ ղարաբաղյան խնդիրը չէր կարող չքննարկվել, աներկբա է:
Այդ իմաստով հատկանշական է, որ ռուսական Իզվեստիան մի քանի օր առաջ հղում անելով ռուսական ԱԳՆ աղբյուրին գրել էր, թե Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպման նախապատրաստությամբ զբաղվում է բացառապես Մոսկվան եւ կարիք չկա, որպեսզի կողմերը միջնորդությունների համար գնան հազարավոր կիլոմետրեր հեռու՝ հարցերը պետք է լուծեն հարեւանները:
Դժվար է ասել, թե Մոսկվան իսկապես որքանով է մենակ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կազմակերպելու հարցում: Ավելի շուտ, կազմակերպելու հարցում գուցե մենակ է, բայց այդ աշխատանքը նրան կարող են պատվիրակած լինել մյուս երկու համանախագահներ ԱՄՆ ու Ֆրանսիան, այսպես ասած Թրամփը եւ Մակրոնը, որոնք գուցե ՌԴ նախագահ Պուտինի վրա են դրել Կովկասում գոնե հարաբերական կայունության պատասխանատվությունը: Ի դեպ հետաքրքրական է, որ վերջին շաբաթներին տեղի ունեցան հադիպումներ այդ երեք նախագահների միջեւ տարբեր երկկողմ ձեւաչաձերով:
Միեւնույն ժամանակ, Ռուսաստան-Ադրբեջան տիրույթում հետաքրքիր իրավիճակ է ստեղծում Թուրքիա-Արեւմուտք հակադրության սրացումը, մասնավորապես Եվրամիության առաջատար Գերմանիայի հետ Անկարայի հարաբերության չափազանց լարումը: Ադրբեջանին չի կարող ոգեւորել այդ հանգամանքը, քանի որ Բաքուն հայտնվում է բարդ վիճակում: Եթե աջակցություն հայտնի Թուրքիային, դա կնշանակի լուրջ խնդիրներ Արեւուտքի հետ, եթե չհայտնի աջակցություն, դա դուր չի գա Անկարային եւ Անկարան էլ չի աջակցի Ադրբեջանին քաղաքական հարցերում: Այսինքն, Ալիեւը Պուտինի հետ հերթական հանդիպման գնում է բավականին սահմանափակ վիճակում, չունենալով Թուրքիայի շնորհիվ մանեւրի հնարավորություն: Թե Թուրքիայի, թե Ադրբեջանի համար աճում է Ռուսաստանի նշանակությունը, ինչը ենթադրում է, որ Մոսկվան կարող է նրանց հանդեպ իրեն թույլ տալ ավելին: Ամբողջ հարցն այն է, թե որն է լինելու այդ ավելին եւ ինչ է սպասում դրանից Հայաստանին ու տարածաշրջանին: Թեեւ, հնարավոր է եւ կայունություն, եթե Պուտինը գործում է Թրամփի եւ Մակրոնի «պատվիրակված լիազորությունների» շրջանակում:
Այդ ամբողջ համատեքստից դուրս հետաքրքիր է, թե արդյո՞ք Պուտինն Ալիեւից փորձել է տեղեկանալ, թե այդ ի՞նչ հակամիջոց ունեն ռուսական ամենզոր Իսկանդերի դեմ, որի մասին Ռուսաստանի պաշտոնական քարոզչամիջոցի հետ լայն հարցազրույցում խոսել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը, ասելով, թե դա ռուսական հակամիջոց չէ, բայց ունեն այդպիսին Իսկանդերի դեմ:
Իհարկե շատերը դա գնահատեցին անլուրջ հայտարարություն, ամարելով, որ Ադրբեջանն ուղղակի չի կարող ունենալ այդպիսի միջոց: Բայց փաստ է, որ այն հնչել է Ռուսաստանի պաշտոնական քարոզչության առանցքային հարթակներից մեկում եւ չի արժանացել Ռուսաստանից թե պաշտոնական, թե փորձագիտական լայն հակազդման: Մինչդեռ, խոսքը միայն Հայաստանի Իսկանդերի դեմ միջոցի մասին չէ, այլ գործնականում ընդհանրապես խոսվում է ռուսական ռազմաարդյունաբերության հպարտություն հանդիսացող զինատեսակի դեմ հակամիջոց ունենալու մասին, եւ դա ասում է ոչ թե ԱՄՆ, կամ որեւէ այլ հզոր տերություն՝ ասենք Չինաստանը, այլ Ադրբեջանը, այն էլ պաշտպանության նախարարը:
Տրամաբանությունը հուշում է, որ Պուտինին պետք է հետաքրքրեր, թե այդ ինչ միջոց է եւ որտեղից է այն ճարել Ալիեւը:
Ընդհանրապես, Հասանովի այդ հարցազրույցի փաստն ինքնին բավական ուշագրավ էր, նաեւ Ալիեւի Սոչի այցի ֆոնին, կամ Սոչի այցն է ուշագրավ դառնում այդ հարցազրույցի ֆոնին:
Բանն այն է, որ հարցազրույցը կարծես թե այլ բան չէր, քան Հասանովի «աշխարհաքաղաքական» կամ «ռազմա-քաղաքական» շնորհանդեսի փորձ ռուսական քարոզչական առաջնային հարթակում: Եվ հատկանշական էր, որ գործնականում խանական պետության պաշտպանության նախարարը խոսելով լայն ռազմա-քաղաքական թեմաներից, գործնականում մեկ անգամ էր ընդամենը մի թեթեւ հղում անում իր նախագահին:
Դա պետք է որ թվա տարօրինակ, թողնելով տպավորություն, որ Մոսկվան կարծես թե իրականում Հասանովին «ճոճեց» Ալիեւի դեմ: Բանն այն է, որ Բաքվի իշխանության միջանցքներում իրավիճակի կարծես թե տեւական ժամանակ բավական խրթին է եւ այդտեղ Հասանովի ֆիգուրը ունի ուշագրավ առկայություն: Ի դեմ, հետաքրքիր է մեկ այլ հանգամանք: Սոչի Պուտինի հետ հանդիպման մեկնելու մասին տեղեկությունից առաջ տեղեկություն եղավ, որ Ադրբեջանում բացահայտվել է այլ երկրների օգտին աշխատող լրտեսների հերթական խումբը: Թե որ երկրների մասին էր խոսքը, տեղեկությունը լռում էր: Ի տարբերություն օրինակ փետրվարին համանման տեղեկության, թե լրտեսական խումբ էր բացահայտվել, որը գործել է հայկական կողմի համար: Հենց այդ ժամանակ էլ տեղեկություն եղավ, թե հայկական կողմը ծրագրել էր խփել Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղղաթիռը: Դա ի

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am