Լրահոս

«Իսլամական պետության» զինյալը երբեք չի գա Ադրբեջան ու չի կռվի ադրբեջանցիների կողմից մեկ պարզ պատճառով

 

ggxsgxgx

Aram Gevorgyan -ը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ո՞նց բացատրենք մեր բազմոցային վերլուծաբաններին, որ «Իսլամական պետության» զինյալը չի գա Ադրբեջան ու չի կռվի ադրբեջանցիների կողմից, անգամ գումարի դիմաց։ «Իսլամական պետություն»–ից կարա հետ գա ադրբեջանցի զինյալը ու կռվի, կամ կարա թուրքը իր մարիանետկեքին ուղարկի, բայց բուն «Իսլամական պետության» զինվորը ուղղակի գաղափարական հենք չունի Արցախում, ադրբեջանցիների կողմից կռվելու համար։ Մենակ այն պարզ պատճառով, որ նրանք պայքարում են շիաների դեմ, իսկ Ադրբեջանի բնակչության 85 տոկոսս հենց շիաներ են։ Շիաներին հակադրվելը «ԻՊ»–ի գլխավոր գաղափարական ֆիշկանա: «ԻՊ»–ի տակֆիրիստների համար Ղարաբաղում կռվելը մղձավանջային երազ կլինի. մի կողմից քրիստոնյաներ, մյուս կողմից` շիաներ։ Երկուսն էլ, ըստ իրենց, անհավատներ։
Թե Մերձավոր Արևելքում նրանց ամսական 50-100 դոլար վճարելով և հակաշիական դոկտրինաներով ու «բռնակալ Ասադով» սնելով կարողանում են պահել, ապա Ղարաբաղի պարագայում դա կարան անեն միայն շատ փողի դեպքում, այն էլ այդ դեպքում նրանք իսպառ կզրկվեն իրենց դաշնակից զինյալների աջակցությունից, քանզի չեն ունենա կռվի համար գաղափարական հենք։
Այստեղից հետևություն. ադրբեջանցին կարող է կրկնօրինակել «ԻՊ»–ի զինյալների դաժանությունը, «ԻՊ»–ի կազմում կռված և հիմա հայրենիք վերադարձած վայրենի ադրբեջանցին կարող է կռվել մեր դեմ, բայց անձամբ «Իսլամական պետությունը»` իր ողջ գաղափարախոսությամբ ու առջև դրված նպատակներով, Արցախում ոչ մի անելիք չունի։
12 հազար անթրաշ ԻԳԻԼ–ականների թեման այսքանով համարում եմ փակված։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing