Իսլանդիայի ժողովրդի նվերը հայ ժողովրդին

2

lragir.am -Հայկական ծրագրեր ընկերության ղեկավար Աշոտ Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Իսլանդիայի խորհրդարանի՝ Ալթինգի շենքի առջեւ տեղադրված ճաքած ժայռաբեկորի լուսանկարը, որը կոչվում է «Քաղաքացիական անհնազանդության հուշարձան»: Դրա վրա գրված է. «Եթե կառավարությունը խախտում է մարդկանց իրավունքները, ապստամբությունը նրանց սրբազան իրավունքն ու պարտականությունն է»:

 Աշոտ Խաչատրյանն առաջարկում է դիմել Իսլանդիային՝ այդ հուշարձանի նմանակը թավշյա հեղափոխության առթիվ Հայաստանի ժողովրդին նվիրելու համար: Իսկ պատվանդանի վրա այդ գրությունը լինի երկու օրինակով՝ իսլանդերեն ու հայերեն:Աշոտ Խաչատրյանն առաջարկում է հուշարձանը տեղադրել Հանրապետության հրապարակում, կառավարության աչքի առաջ, որպեսզի միշտ հիշեն ժողովրդի ապստամբության սրբազան իրավունքն ու պարտականությունը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache