Լրահոս

Իսրայելը պատրաստ է զինտեխնիկա վաճառել նաև Հայաստանին

 

 

Իսրայելը պատրաստ է զինտեխնիկա վաճառել նաև Հայաստանին, իսկ Ադրբեջանին զենք է վաճառում ոչ Հայաստանի նկատմամբ թշնամության պատճառով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի՝ Երեւան այցին:

Նրա խոսքով՝ այս հարցում Թել Ավիվի դիրքորոշումը մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն բարձրաձայնվել է: «Նրանք պատրաստ են զենք վաճառել ցանկացածին, այդ թվում՝ Հայաստանին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Քոչարյանը: Հարցին՝ Հայաստանը երբևէ նման բանակցություններ վարե՞լ է, Քոչարյանը պատասխանեց. «Հարցն այլ գերատեսչությանն է ուղղված»:

Ըստ ՀՀ ԱԳ փոխնախարարի, ընդհանուր առմամբ Հայաստանի ու Իսրայելի ժողովուրդների միջև մեծ ընդհանրություններ կան, սակայն կան նաև կնճռոտ հարցեր: «Կարևորը դրանցից չհեռանալն է, այլ բանակցությունների ճանապարհով լուծելը»,-  նկատեց փոխնախարարը:

Միաժամանակ, Քոչարյանը հիշեցրեց, որ Ցախի Հանեգբիի այցի շրջանակում ստորագրվել են համաձայնագրեր, հուլիսի 26-ին Երևանում նշվել է Հայաստանի ու Իսրայելի միջև  դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing