Լրահոս

Իսրայելն ակտիվանում է, ինչո՞վ է դա հղի Հայաստանի համար

 

arm148160706369

lragir.am – Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն այսօր կմեկնի Բաքու: Ճիշտ է, ընդամենը մի քանի ժամով, որից հետո կուղեւորվի Աստանա: Վերջին անգամ նա Բաքվում եղել է 1997 թվականին:Նախքան այցը ռուսական որոշ լրատվամիջոցներում, հղում անելով Մոսադի ղեկավարին, տեղեկություն է հրապարակվել, որ իբր Ադրբեջանն ու Իսրայելը պաշտպանական ոլորտի կարեւոր համաձայնագրեր կստորագրեն: Նշվում էր, որ Իսրայելն Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն կտրամադրի:Ադրբեջանական լրատվամիջոցները հերքել են հարցազրույցի փաստը եւ հաղորդել, որ դա կեղծ լուր էր:Նեթանյահուն նախքան այցը հայտարարել է, որ կփորձի ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ խոսել Իրանի հետ միջուկային համաձայնագիրը չեղյալ անելու շուրջ: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռուհանին ասել է, որ թույլ չի տա չեղյալ անել այդ համաձայնագիրը:Բացի այդ, Նեթանյահուն բացահայտել է Սիրիայի հարցով Վլադիմիր Պուտինի հետ համաձայնության մանրամասները: Նա ասել է, որ Պուտինի հետ պայմանավորվել է չխոչընդոտել Ասադի առաջխաղացմանը, եթե սիրիական կառավարական զորքերը հեռու մնան Իսրայելից:

Իսրայելը, որի նշանակությունը համաշխարհային քաղաքականությունում, փորձագետների խոսքով, Օբամայի կառավարման տարիներին նվազել է, որոշել է շտկել իրավիճակը: Նեթանյահուն կկարողանա՞ փոխել ԱՄՆ քաղաքականությունը՝ ուղղված Իրանի հետ գործընկերության հաստատմանը, կխաղարկի՞ այն հանգամանքը, որ Թրամփի փեսան ուղղափառ հրեա է:Նեթանյահուի այցը Բաքու արդեն դժգոհություն է առաջացրել Իրանում: Իրանը չի թաքցնում հակաիսրայելական տրամադրությունները, եւ Ադրբեջանի հետ Իսրայելի համագործակցության հնարավոր ամրապնդումը կարող է ստիպել Թեհրանին Ադրբեջանում որոշ նախագծեր չեղյալ անել: Այդ դեպքում Հայաստանը հնարավորություն կստանա «մենաշնորհել» եւ ընդլայնել համագործակցությունն Իրանի հետ: Եթե Իսրայելն իրոք Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն տա, դա կարող է սպառնալիք լինել Հայաստանի անվտանգությանը:Ղարաբաղում ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի տեխնիկական առավելությունը որոշ չափով ապահովել են իսրայելական կամիկաձե դրոնները: Իսրայելի եւ Ադրբեջանի համագործակցությունը Հայաստանի դեմ կշարունակվի՞:

Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing