Լրահոս

Իվետա Մուկուչյանը չեղյալ է հայտարարել իր ելույթը Ամստերդամում

 

iveta1-640x426

analitik.am-ը գրում է. Հայաստանը «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում ներկայացնող Իվետա Մուկուչյանը չեղյալ է հայտարարել առաջիկա ելույթը Ամստերդամում՝ այդպիսով շարունակելով արտահայտել իր բողոքն այն դեպքերի առնչությամբ, որոնք տեղի են ունենում վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում: Երգչուհին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է.

«Հայ ժողովուրդը սգում է այն խաղաղ հայ մարդկանց կորուստը, ովքեր դաժանաբար սպանվեցին Ղարաբաղում: Մենք շարունակում ենք աղոթել այն քաջ զինվորների համար, ովքեր սեփական կյանքը զոհեցին՝ պաշտպանելով իրենց երեխաներին ու ծնողներին, բոլորիս խաղաղությունը: Պատերազմական հանցագործություններն արդյունք են ատելության, սիրո բացակայության եւ անտարբերության: Կոչ եմ անում միջազգային հանրությանը դատապարտել ագրեսիան, քարոզել սեր եւ խաղաղություն»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am