Ժամադրությունը երազում (երազահան)

0

Եթե կին ես ու տեսել ես, թե ժամադրված ես ինչ-որ տղամարդու հետ, սպասում ես, բայց նա չի զալիս, զգուշացիր, կա մեկը, որ անվերջ փորձում է վիրավորել արժանապատվությունդ, վարկաբեկել քեզ, որովհետև համառորեն մերժել ես նրան, բայց ոչ մի արդյունքի չի կարողանալու հասնել, քանի որ ձեր շրջապատը լավ է ճանաչում թե քեզ, թե նրան:
Եթե այրամարդ ես ու ժամադրված ես կնոջ հետ, իսկ նա մեծ ուշացումով է եկել, երազդ հուշում է, որ շուտով սիրահարվես պիտի և շատ դժվարությամբ պիտի նվաճես սիրտը: Սակայն շատ չանցած նա անհունորեն ու անմնացորդ նվիրվի պիտի քեզ, և ձեր կապը շատ ամուր ու շատ երկարատև լինի:

Տառերի ցանկն այստեղ


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները