Լրահոս

Ջարդել են հեռախոսը, ոչ տեղացի 30 անձ իրար հետեւից քվեարկել է նոր տպված անձնագրերով. «Ելք»-ի արձանագրած խախտումները

 

«Ելք» դաշինքի վստահված անձինք արձանագրել են, որ 22/20 ընտրական տեղամասում ոչ տեղացի 30 անձ իրար հետեւից քվեարկել է նոր տպված անձնագրերով:

Ստորեւ ներկայացնում ենք «Ելք» դաշինքի վստահված անձանց արձանագրած խախտումները.

«Ժամը 09։30-11:40 րոպեին «Ելք» դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետեւալ ընտրախախտումները եւ կասկածելի գործողությունները։

• 22/19 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ) քաղաքացին դուրս է եկել քվեախցիկից եւ ցույց տվել քվեարկած թերթիկը հանձնաժողովի անդամին։ Կազմվել է արձանագրություն՝ առանց քաղաքացու անուն ազգանունը նշելու։

• 22/20 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ) ոչ տեղացի 30 անձ իրար հետեւից քվեարկել է նոր տպված անձնագրերով։

• 1/02 (թիվ 1 ընտրատարածք, Ավան) եւ 28/3 (թիվ 10 ընտրատարածք, Կոտայքի մարզ, Նոր Հաճն) ընտրատեղամասում արձանագրվել է կրկնաքվեարկության դեպքեր։ 28/3 ընտրատեղամասում քաղաքացուն ոստիկանությունը բերման է ենթարկել։

• 5/17 ընտրատեղամասում (թիվ 2 ընտրատարածք, Դավթաշեն) ջարդել են քաղաքացու հեռախոսը կասկածելի ցուցակագրող անձանց տեսանկարահանելու համար։

• 4/03 (թիվ 2 ընտրատարածք, Արաբկիր) ընտրատեղամասում հայտնաբերվել է տեսախցիկ քվեախցիկի վերեւամասում, կազմվել է արձանագրություն։

• Մի խումբ երիտասարդներ մտել են 2/39 (թիվ 1 ընտրատարածք, Նոր-Նորք) ընտրատեղամաս եւ երկար ժամանակ դուրս չեն եկել։ «Ելք» դաշինքի վստահված անձը դիմել է ոստիկանություն։ Ոստիկանների կողմից հեռացվելուց հետո նրանք կրկին վերադարձել են։ Վստահված անձը կրկին դիմել է ոստիկանություն։

• 22/17 ընտրատեղամասում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ)

• 22/18 եւ 22/19 ընտրատեղամասերում (թիվ 9 ընտրատարածք, Լոռու մարզ, Սպիտակ) քաղաքացիները փորձել են դուրս հանել չօգտագործված քվեաթերթիկները։

• 4/2(թիվ 2 ընտրատարածք, Արաբկիր) ընտրատեղամաս քաղաքացիներին տեղափոխում են Գազել մակնիշի ավտոմեքենաներով։

• 4/16 (թիվ 2 ընտրատարածք, Արաբկիր) ընտրատեղամասում քվեախցիկի անմիջապես հետեւում նկատել են բաց դուռ՝ հասանելի կողմնակի անձանց համար։

• 31/11 տեղամասում(թիվ 11 ընտրատարածք, Շիրակի մարզ, Գյումրի) բացահայտվել է ընտրողի կողմից քվեաթերթիկի նկարահանման երկու դեպք։Կազմվել է արձանագրություն։

• 14/30 եւ 14/31 (թիվ 6 ընտրատարածք, Արմավիր, Բաղրամյան) ընտրատեղամասերում վստահված անձը նկատել է, որ հանձնաժողովի անդամը 6-րդ համարի քվեաթերթիկը քաղաքացուն հանձնելիս դնում է վերեւում։

• 7/49 ընտրատեղամասում (թիվ 3 ընտրատարածք, Մալաթիա-Սեբաստիա)։

• 6/04 եւ 6/05 ընտարտեղամասեր (թիվ 2 ընտրատարածք, Աջափնյակ) քաղաքացիները մտել են կասկածելի անձանց հետ, որոնց ոստիկանությունը հեռացրել է երեք անգամ։

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

news.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing