good-banner
Без рубрики Լրահոս

Ջավախքում սեփական տանը սպանված են հայտնաբերել ընտանիքի մորն ու երեք երեխաներին

 

default

 

news.am — Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում հուլիսի 10-ին սեփական տան մեջ մահացած հայտնաբերվել են հայ ընտանիքի չորս անդամներ`37-ամյա մայրը` Օֆելյան եւ երեք երեխաները` 7, 16, 18-ամյա Սերյոժան, Ասյան եւ Արմինեն: NEWS.am-ի տեղեկություններով, Քաչոտյաններին մի քանի օր անց մահացած հայտնաբերել է հարեւանը:

Նախնական տեղեկություններով, հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:

Մահացածներին գտնելու պահին տան իրերը` սեղան ու աթոռները հատակին ընկած են եղել, իսկ տունը ծխից մրոտված:

Նշենք, որ ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը, Ռուսաստանի Դաշնությունում է` արտագնա աշխատանքի:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing