Ջերմաստիճանը կբարձրանա

68

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխանցմամբ, հանրապետության տարածքում հուլիսի  20-ին, 24-ին հյուսիսային շրջաններում, 21-23-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 19-ի ցերեկը, 20-21-ը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Ուշադրություն
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache