Без рубрики

Ջեյ Լոն SMS հաղորդագրություն է «գրել» Դի Կապրիոյին ու պատասխանը ցույց տվել հեռուստատեսությամբ (տեսանյութ)

 

James-Corden-Jennifer-Lopez

tert.am-ը գրում է. Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը Carpool Karaoke ավտոմոբիլային շոուին հյուրընկալվելու ժամանակ թույլ է տվել, որ հաղորդավար Ջեյմս Կորդենն իր հեռախոսից տեքստային հաղորդագրություն ուղարկի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին:

Ինչպես նշում է The Mirror-ը, հաղորդման շրջանակում Լոպեսն ու Կորդենը երգել են, պարել, զրուցել, իսկ հետո հաղորդավարը վերցրել է աստղի հեռախոսն ու սկսել ուսամնասիրել կոնտակտների ցանկը: Բոլոր հայտնի անուններից Կորդենն ընտրել է օսկարակիր Դի Կապրիոյին:
Այնուհետ նա Լոպեսի անունից հաղորդագրություն է գրել Դի Կապրիոյին` առաջարկելով մի լավ լիցքաթափվել ու հետաքրքրվել է, թե ինչ ծրագրեր ունի դերասանը` կապված երեկոյի հետ:

Որոշ ժամանակ անց Լոպեսի սմարթֆոնին ստացվել է Դի Կապրիոյի պատասխանը, որում նա առաջարկում է երգչուհուն երեկոյան ակումբ գնալ։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am