Լրահոս

Ջրառատի գործով Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել

 

Ջրառատում մարտի 14-ին զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 1982թ. ծնված Տիգրան Սարգսյանին։

Քրեական գործով իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Ջրառատում 3 անձի մարմնական վնասվածքներ ստանալու պատճառ հանդիսացած վիճաբանության բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. մարտի 14-ին` ժամը 14-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով գյուղի համայնքապետարանի մոտ հանդիպել են նրանց հարազատները եւ կողմնակիցները։

Վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանը այլ անձանց հետ միասին ծեծի է ենթարկել Մելիք Մելքոնյանին, Հակոբ Մելքոնյանին եւ անչափահաս Արայիկին, արձակել կրակոցներ, որի արդյունքում Մելիք Մելքոնյանի առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս, Հակոբ Մելքոնյանին եւ անչափահասին՝ միջին ծանրության վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Տ.Սարգսանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է: Շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ միջադեպի մյուս մասնակիցների գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնեն լրացուցիչ։

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

news.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara