Լրահոս

Ջրային փոխհրաձգությունից՝ «գիտելիքային» առճակատում

 

sargsyan-04-800x445

Փետրվարի 2-ի երեկոյան Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀԿ-ի «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոց եւ հանդիպում է ունեցել դպրոցի ունկնդիրների հետ։ Այսինքն՝ այն երիտասարդների, որոնք ուզում են քաղաքականությամբ զբաղվել:

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն իր պատկերացումներն է ներկայացրել քաղաքականության, քաղաքական գործչի ժամանակակից կերպարի մասին, խորհուրդներ տվել երիտասարդներին:

Մասնավորապես, նա ժամանակակից քաղաքական գործչի համար կարեւոր գործոն է համարել կրթվածությունը, գիտելիքներ ստանալու ձգտումը: «Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է ունենալ գիտելիքների լավ պաշար, առանց որի անհնար է քաղաքական գործունեություն իրականացնել: Այո, քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է գիտելիք, քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ են բարոյական հատկանիշներ, անհրաժեշտ է քաղաքացիական արիություն»,-շեշտել է Սերժ Սարգսյանը:

Հատկանշական է նրա ասածների քաղաքական ենթատեքստերը, որոնցով նա կարծես քար է գցում իր նախկին կուսակից Հովիկ Աբրահամյանի բոստանը: Հիշեցնենք, վերջինս տարիներ առաջ այն միտքն էր զարգացրել, թե քաղաքականությամբ զբաղվելու համար խելք, այսինքն՝ գիտելիք, առանձնապես պետք չէ: ՀՀԿ-ից դուրս գալուց հետո Հովիկ Աբրահամյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ սկսվել է «ջրային» փոխհրաձգություն, եւ ահա դրան միանալու է գալիս նաեւ «գիտելիքախելքային» առճակատումը:

Բայց առճակատում կարող է լինել այնտեղ, որտեղ առճակատման սուբյեկտների միջեւ տվյալ հարցում կան էական տարբերություններ, եւ մեկը մյուսի նկատմամբ ունի ընդգծված առավելություն: Խելքի ու գիտելիքի առումով Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի տարբերությունն այնքան էլ մեծ չէ, շատ աննշան է առաջինի առավելությունը երկրորդի նկատմամբ:

Սերժ Սարգսյանին ոչ միայն ոչ մի կերպ չի կարելի ինտելեկտուալ համարել, այլեւ իր կրթությամբ ու ընդհանուր զարգացվածությամբ նա անգամ մոտ չէ միջինից ցածր գիտելիքներ ունեցող մարդկանց կարգին: Այնպես որ, Սերժ Սարգսյանը չէ, որ պետք է խոսի գիտելիքից ու խելքից:

Էլ չասած այն մասին, որ իր ներկայացրած ժամանակակից քաղաքական գործչի կերպարը մղոններով հեռու է իր գլխավորած կուսակցության՝ մեծամասնություն կազմող տիպարներից: Խորհրդարանում վխտացող «ինտելեկտուալ» ՀՀԿ-ականները վկա՝ Շմայսի, գեներալների, լֆիկների գլխավորությամբ:

Համլետ Կիրակոսյան

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

asparez.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing