good-banner
Без рубрики Լրահոս

Ջրհեղեղի հետևանքով մահացած կրտսեր սերժանտը մի քանի օրից զորացրվելու էր (լուսանկարներ)

 

1465397691-5778

yerkir.am-ը գրում է.այս գիշեր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ԼՂՀ Ջաբրայիլի տարածքում բնական աղետի հետևանքով մահացած ժամկետային զինծառայող` կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը Զվարթնոցից էր: Նրա ընկերները մեզ հայտնեցին, որ Վարդանը մի քանի օրից պետք է զորացրվեր: Նա ընտանիքի միակ արու զավակն էր, ունի երկու քույր:

«Մանկավարժների ընտանիքում էր ծնվել. մայրը և տատիկը դպրոցում են աշխատում: Շատ լավ մարդ էր, կենսուրախ, բարի, կամեցող, համեստ»,- Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց Վարդանի համադասարանցին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ, Yerkir.am-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել գիշերը ԼՂՀ Ջաբրայիլի տարածքում: Ուժեղ անձրևի և կարկուտի հետևանքով առաջացած հեղեղը լցվել է դիրքեր, որի արդյունքում երկու զինծառայողի քշել է դիրքից դուրս, տուժել են ևս հինգ զինծառայող: Մեզ հայտնի դարձավ նաև, որ Արման Գազարյանը Արարատի մարզի Նիզամի գյուղից էր: Երկու զինծառայողներին էլ զորավարժությունների համար էին տեղափոխել Արցախ:11140056_612622575552305_2956856839345791478_n11046646_764060887011106_7091983097688192091_n_1

 

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing