Լրահոս

Ջրի սակագինը հունվարի 1-ից կբարձրանա

 

33995_900

news.am — Հունվարի 1-ից Երեւանում ջրի սակագինը կբարձրանա, իսկ մարզերում՝ կնվազի: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց «Երեւան ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը:

«Պետք է սահմանվի մեկ ամբողջական սակագին: Հաշվի առնելով, որ Երեւանում ջրի սակագինը համեմատաբար ավելի ցածր է, քան մարզերում, մեկ միասնական սակագին սահմանվելուց հետո մայրաքաղաքում ջուրը կթանկանա, մարզերում՝ կէժանանա: Թե ինչքանով, այս պահին չեմ կարող ասել, մոտ երկու շաբաթից պարզ կլինի»,- ասաց Մուրադ Սարգսյանը:

Նշենք, որ ֆրանսիական «Վիոլիա ջուր» ընկերությունը հաղթել է ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հայտարարած մրցույթում եւ կդառնա Հայաստանի ջրամատակարաման միակ օպերատորը:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am