Լրահոս

«Ջունգլը» ներվել է

 

Երեւանի կենտրոնում Գեւորգ Սարգսյանի՝ «Ջունգլի» կողմից կնոջը ծեծելու դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է:

Հիշո՞ւմ եք Ջունգլին, որը փողոցում, օրը ցերեկով դաժան ծեծի էր ենթարկում կնոջը:Հիմա, ինչպես հասկացաք, գործը կարճվել է:

NEWS.am-ին Սարգսյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը հայտնեց, որ քրգործը կարճվել է հաշտության հիմքով: Այո, ծեծ ուտողն ու ծեծողը հաշտվել են: Իրոք, մենք լավ,շատ լավ ազգ ենք:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` Գեւորգ Սարգսյանը («Ջունգլը») «Ֆեյսբուք» սոցիալական կայքում կնոջ լուսանկարները ինչ-որ անձի կողմից հավանություն տալու կապակցությամբ ծագած վիճաբանության վերաբերյալ նրա հետ խոսելու պատրվակով 2016թ. նոյեմբերի 26-ին հանդիպել է կնոջը, առաջարկել անցնել փողոցը, սակայն նա չի համաձայնվել: «Ջունգլը», նրա ձեռքից բռնած քաշելով, անցկացրել է փողոցը, ցանկացել նստեցնել իր ընկերոջ ավտոմեքենան, ինչի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր հատվածներին, կծել է նրա ձախ թեւը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing