Լրահոս

Կա՛մ Ալիևը գալիս է Երևան, կա՛մ մենք գնում ենք Բաքու

 

Եղել և մնում եմ այն համոզմանը, որ երբեք չի կարելի անլուրջ վերաբերել Ալիևի հայտարարություններին:
Անզեն աչքով տեսանելի է, որ այդ մարդը պատրաստվում է պատերազմի, մեծ պատերազմի:
Նրա հակահայկական ելույթները, սպառնալիքներն ու վերջնագրերը՝ Երևանը, Զանգեզուրը և Սևանա լիճը գրավելու մասին, դիտարկել միայն նախընտրական կամ ներքին լսարանի համար քարոզչական ելույթների համատեքստում, պարզապես ծիծաղելի է կամ նշանակում է, որ մենք ոչինչ չենք հասկանում:
Ալիևն, ըստ էության, մեր առջև դնում է կամ-կամ-ի հարց. կա՛մ ինքը գալիս է Երևան, կա՛մ մենք գնում ենք Բաքու:
Իհարկե, երրորդ տարբերակը ռացիոնալ ու խաղաղ կարգավորման հեռանկարն է, որի դռները փորձում է փակել հենց ինքը:
Մենք անընդհատ անլուրջ ենք վերաբերվել նրան, իսկ ինքն այդ ընթացքում պատրաստվել է պատերազմի: Արդյունքը 2016թ. ապրիլի արկածախնդրությունն էր:
Որևէ երաշխիք գոյություն չունի, որ այդ մարդը նույնը չի կրկնի՝ էլ ավելի մեծ ծավալներով՝ տարածաշրջանը ներքաշելով խոշոր կատակլիզմի մեջ:
Իմ կարծիքով՝ պետք է համարժեք և բոլորի համար լսելի ու ընկալելի պատասխան տալ նրա՝ Հայաստանը գրավելու վերաբերյալ հայտարարություններին, միաժամանակ պետք է օգտագործել բոլոր դիվանագիտական միջոցները ամենաբարձր մակարդակով միջազգային ամենահեղինակավոր հարթակներում՝ այս անհավասարակշիռ անձին ռացիոնալ հարթություն տեղափոխելու համար, հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է:
Ավելի լավ է հարյուր տարի բանակցել, քան մեկ օր կրակել:
Ես պատերազմ չեմ ուզում:
Նորայր Նորիկյան. Ֆեյսբուք:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing