Լրահոս

Ինչու է քրեական «հեղինակություն»Քյավառցի Ալիկը ցանկացել պատժել 30-ամյա Մուշեղին. մանրամասներ

 

timthumb

news365.am — Նոյեմբերի 13-ին Շենգավիթում աղմկահարույց սպանության դեպքով քրեական աշխարհը լուրջ ներգրավածություն ունի:
Ակնհայտ է, որ երկու անձի սպանությանը նախորդել է կրիմինալ աշխարհի ներկայացուցիչների «ռազբորկաները»:
Չարբախցի Գեղամիկը (Պետրոս Իսրայելյան) Մուշեղի հետ հարցեր է ունեցել պարզաբանելու և այդ նպատակով վերջինիս կանչել է զրուցելու:
Ի դեպ Մուշեղը եղել է քյավառցի Ալիկի (Բանդուրյան Ալիկ) «զինվորներից» մեկը, սակայն ինչ-ինչ պատճառներով վերջինս կորցրել է վստահությունը:
Թե ինչն է եղել պատճառը, որ քյավառցի Ալիկի ու Մուշեղի ջրերը մի առվով չեն հոսել դեռ պարզել չհաջողվեց, բայց փաստ է, որ Մուշեղը վտարվել է Ալիկի շրջապատից:
Անդրադառնալով սպանության օրվան` ըստ մեր հավաստի աղբյուրների` այդ օրը զրույցներին մասնակցել են քրեական հեղինակություններ, Մուշեղը փորձել էր որպես իրեն երաշխավոր ներգրավել նաեւ օրենքով գողի, ով սակայն քյավառցի Ալիկի հետ հեռախոսազրույցից հետո հեռացել է, իսկ Մուշեղը մնացել է չարբախցի Գեղամիկի հետ:
Այստեղ էլ կրիմինալ աշխարհի տղերքի զրույցը թեժացել է, բուն «ռազբորկայի» պատճառը դեռևս հայտնի չէ, բայց որ ընդհարումը լուրջ է եղել` ապացույցը հետեւանքներն են:
Երկու անձի սպանության դեպքից հետո հայտնի է դառնում, որ առաջին հրազենային վնասվածքն ստացել է Գևորգ Ավետիսյանը:
Մեր հետ զրույցում բժիշկները վկայել են, որ ելնելով Գևորգ Ավետիսյանի ստացած վնասվածքից` կրակոցը հնչել է շատ մոտ տարածքից:
Հայտնի է դարձել, որ Գևորգ Ավետիսյանը եղել է չարբախցի Գեղամիկի մտերիմը, այստեղ էլ պարզ է դառնում, որ նրա վրա կրակողը եղել է Գեղամիկի հակառակորդներից:
Հաջորդ կրակոցը ուղղվել է Մուշեղի ուղղությամբ, սակայն հետագայում պարզվեց, որ նա ունի նաև կտրող-ծակող առարկայով պատճառված վնասվածք` որովայնի շրջանում։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ գործով Երեւանի քննչական վարչությունը ձերբակալել է երկու քրեական հեղինակությունների` Ալիկ Բանդուրյանին և Արմեն Գասպարյանին, վերջիններս առավել հայտնի են «Քյավառցի Ալիկ» և «Բդո» մականուններով։
Քննչական կոմիտեի կողմից տարածված հաղորդագրության համաձայն` գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 2 անձ, ևս 3-ը՝ ձերբակալված են:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

newhing

newhing