Լրահոս

Կա ուժ, որը պատրաստ է հող հանձնել. «Իսկանդերը» գործի դնելու վտանգ

 

«ԴԺբախտաբար խաղաղությամբ բանակցելու, որևէ հույս չեմ տեսնում, որովհետև Ադրբեջանի կողմից որևէ քաղաքական կամք չեմ տեսնում.

Ես պետք է նկատեմ, որ վտանգը բավականին բարձր է, և հնարավոր է, որ զանգվածային ոչնչացման զենքերի օգտագործման հավանականությունն էլ է բարձր, տեսնում եմ նաև քաղաքացիական բնակչության թիրախավորումը թշնամու կողմից»,-նկատեց Արա Պապյանը հավելելով, որ վերջին ամիսներին ծանր սպառազինությունը, ինչպես «Իսկանդերը», գործի դնելու մասին հայտարարություններ են հնչում հայկական իշխանությունների կողմից :

«Եթե Ադրբեջանի նպատակը մնում է հայերին պահել իրենց հսկողության տակ կամ ստիպել հայերին ինքնորոշման իրավունքը վայելել  միայն  Ադրբեջանի տարածքում ապա ես որևէ հույսեր այս իրավիճակում չեմ տեսնում, իսկ եթե իրադրությանը հայացք նետենք հայկական կողմից, ապա հայկական կողմը հայտարարում է որոշ տարածքներ հանձնելու պատրաստակամության մասին՝ այսինքն՝ կա դաշինք, որը պատրաստ է դիտարկելու տարածքների հանձնման հնարավորությունը, սակայն Ադրբեջանի կողմից պատրաստակամություն չկա:

Կարծում եմ, որ հողերը հանձնելու մասին ցանկությունը հաջողություն չի ունենա»,-այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին, քննարկելով ապրիլյան պատերազմից 1 տարի անց  իրավիճակը, զարգացումները, ասաց   «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար իրավաբան պատմաբան Արա Պապյանը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politik.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara