Կալանավորը փախուստի փորձ է արել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

57

Օգոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից մեկը փախուստի փորձ է կատարել, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱՆ Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից:

«Փախուստի փորձը կատարվել է գիշերը ժամը 3-ի սահմաններում: Կալանավորը կոտրել է սնունդ փոխանցելու համար նախատեսված դռնակն ու դուրս եկել մասնաշենք», – ասացին Քրեակատարողական ծառայությունից:

ՔԿՀ աշխատակիցներին, սակայն, հաջողվել է կանխել փախուստը: Դեպքի առիթով հարուցվել է քրգործ:

 




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache