LifeStyle Հայտնիներ

«Կալիֆորնիայի նախկին Տերմինատորը» նշում է ծննդյան 70-ամյակը

 

Բոդիբիլդեր, դերասան, գործարար, քաղաքական գործիչ։ Ինչով էլ որ զբաղվել է ծագումով Ավստրիայից Առնոլդ Շվարցենեգերը, նա հաջողության է հասել։ Այսօր «Կալիֆորնիայի նախկին Տերմինատորը» նշում է ծննդյան 70-ամյակը:

Շվարցենեգերի հոբելյանի կապակցությամբ RIA Novosti-ն ներկայացնում է նրա հետաքրքիր մտքերը.

«Ինձ համար կյանքը ծարավի մշտական զգացողություն է: Ապրել՝ նշանակում է ոչ թե գոյություն ունենալ կամ գոյատևել, այլ առաջ շարժվել, աճել, հաջողությունների հասնել ու հաղթել»

«Պարզապես հիշեք. Հաջողության սանդուղքով չի կարելի բարձրանալ ձեռքերը գրպանում դրած»

«Տարիքի հետ միայն ավելի խելացի ու լավն ես դառնում, ինչպես գինին»

«Առաջինը միշտ հանձնվում է միտքը, ոչ թե մարմինը։ Գաղտնիքը նրանում է, որպեսզի ստիպես մտքիդ աշխատել ի շահ քեզ, ոչ թե քո դեմ»։

 

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing