Լրահոս

Կամ Հայաստանն է վերացնելու Ադրբեջանին, կամ հակառակը. Արա Պապյան

 

1267

analitik.am-ը գրում է . Այսօր՝ մայիսի 16-ին, լրագողների հետ հադիպման ժամանակ «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը հայտարարեց, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին զրկի պատերազմելու հնարավորությունից:
Նրա խոսքերով, դրա համար անհրաժեշտ է նախ խանգարել ադրբեջանական նավթի արտահանմանը, ապա  լրջորեն աշխատել այդ երկրի էթնիկ ժողովուրդների հետ, որպեսզի վերջիններս ադրբեջանական վերնախավի համար չկռվեն մեր դեմ:

Բացի դրանից, փորձագետի կարծիքով, Հայաստանի ներսում էլ շատ բաներ պետք է փոխվի ու մաքրվի, պետք է  պատժել այն զինվորականներին, որոնք թալանել են բանակը: Վերջիններիս պետք է ոչ թե պաշտոնից հեռացնել, այլ՝ պատժել:

Անդրադառնալով հակամարտության կարգավորմանը, Պապյանն ասաց, որ հարցը բանակցային ճանապարհով չի լուծվելու՝ կամ Հայաստանն է վերացնելու Ադրբեջանին, կամ հակառակը. «Ադրբեջանտ ոչ մի դեպքում չի հանգստանա, տվեք նրան Արցախը, նա կուզի նաև Զանգեզուրը»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...