good-banner
Լրահոս

«Կամ վերցրեք ձեր փողերը, գնացեʹք այստեղից, կամ այդ փողից տվեք, զինեք բանակը». Նիկոլայ Ծատուրյան

 

kam-vercreq-dzer-pho-n84815-1

norhayacq.am-ը գրում է. «Մի մարդ Ոսկե ձկնիկ է բռնում, ձուկն ասում է՝ ի՞նչ ես ուզում. փո՞ղ, նա ասում է՝ ունեմ, տնե՞ր. ունեմ, կանա՞յք. ունեմ։ Ասում է՝ դե ասա, ի՞նչ ես ուզում։ Այդ մարդն էլ ասում է՝ մի բան չունեմ, պատերազմի հերոս չեմ, շքանշան չունեմ։ Ձուկն ասում է՝ կանեմ։ Տանկեր են գալիս. այս մարդը խփում է նռնակով, էլի է տանկ գալիս, էլի է խփում, նորից է տանկը վրան գալիս։ Վերջին վայրկյանին մարդը գլխի է ընկնում, ասում է՝ վայ, ես քո հերն եմ անիծել, հետմահու էիր տալու..։ Հիմա կարող է Սերժն ուզում է մեզ հետ հետմահու զրուցի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս անեկդոտը հիշեց ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը: Նրա խոսքով`ոչ մի անգամ չի տեսել, որ մեր նախագահը կոնկրետ զրույց անի ժողովրդի հետ։ Նիկոլայ Ծատուրյանն անընդունելի է համարում ՀՀ իշխանավորների քաղաքականությունը «Երեկ մեր վարչապետն. ասում է՝ պետք է օպտիմալացնենք։ Այ մարդ, ի՞նչն եք օպտիմալացնում։ Հայաստանի հարուստներ, կամ վերցրեք ձեր փողերը, գնացեք այստեղից, կամ այդ փողից տվեք, զինեք բանակը»,- մտահոգություն հայտնեց ռեժիսորը։

Նա համոզված է, որ ապրիլյան պատերազմը Ռուսաստանի աջակցությամբ է եղել և, որ Ռուսաստանին շատ էր պետք այս պատերազմը. «Մենք հիմա անընդհատ ասում ենք՝ Ադրբեջանն է սկսել պատերազմը, բայց դրան ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Ինչպես փողոցում, երբ երկու երեխա կռվում են, մեծը մոտենում է, էլ չի հարցնում՝ ո՞վ է սկսել, ո՞վ է մեղավոր։ Ամեն մեկին մի թաթալոշ տալիս ու ասում է՝ դե, ռադներդ քաշե՛ք»,- եզրափակեց նա։

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing