Լրահոս

Կան վիրավոր ոստիկաններ. Երեւանի ոստիկանապետ. Լրացված

 

People gathered on Khorenatsi Street. Shootings heard from police station.

lragir.am – Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը քիչ առաջ Խորենացի փողոցում լրագրողներին ասել է, որ ոստիկանների շրջանում կան վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Նա սակայն չի ասել, թե որտեղ եւ քանի ոստիկան է վիրավորվել, հայտնելով, որ մանրամասներ կհայտնի հետագայում:
Հիշեցնենք, որ այսօր ՊՊԾ գրավված գնդի տարածքից հնչել են կրակոցներ, սակայն զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրել է, որ օդ են կրակել: Սակայն այս տարածքից կրակոցներից հետո շտապօգնության երկու մեքենաներ են հեռացել:
Ըստ որոշ տեղեկությունների՝ բախում է եղել Սարի թաղում, ակտիվիստների ու ոստիկանների միջեւ, ցուցարարները քարերով հարվածել են ոստիկաններին:
Միջադեպը տեղի է ունեցել մոտ մեկ ժամ առաջ: Սարի թաղից քաղաքացիների մի խումբ փորձել է գնալ Խորենացի փողոց, պահպանվող տարածք, ոստիկանները փորձել են կանխել, եւ տեղի է ունեցել բախումը:
Ըստ նախնական տեղեկությունների, վիրավորվել է 4 ոստիկան, քաղաքացիների շրջանում նույնպես կան վիրավորներ:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am