LifeStyle Առողջություն

Կանաչ թեյն ու չամիչը՝ սրտանոթային հիվանդությունների դեմ

 

frcjovwt8r1g03qojs95n8gmp8a

Սրտանոթային հիվանդությունները բավական լուրջ խնդիր է մեր օրերում: Հիպերտոնիան ձգում է արյունատար անոթները, ինչն էլ բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Խոլեստերինի բարձր մակարդակը համարվում է սրտանոթային հիվանդություւնների ամենահիմնական պատճառներից մեկը: Սննդի յուղերը, որպես կանոն, կուտակվում են արյունատար անոթների լորձաթաղանթում: Այս ճարպային կուտակումներն աթերոմա են առաջացնում, որն իր հերթին՝ հանգեցնում է արյունատար անոթի բորբոքումների: Կարող եք մի քանի միջոցներով կանխարգելել այս ամենի առաջացումը: Նախ՝ որոշակի փոփոխություններ մտցրեք ձեր սննդակարգում: Համոզվեք, որ ձեր սնունդը բավական քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում: Ձեզ ենք ներկայացնում հյութի բաղադրատոմս, որը կմաքրի անոթներն ու կկանխարգելի սրտի հիվանդությունները :

Բաղադրություն

2բթ/գ աղացած կոճապղպեղ

1 բաժակ չամիչ

4 թ/գ կանաչ թեյ

1 լ ջուր

2 ճ/գ մեղր

Չամիչը լցրեք ջրի մեջ, եփեք 10 րոպե: Հանեք կրակից և ավելացրեք կանաչ թեյը, մեղրն ու կոճապղպեղը: Կափարիչը ծածկեք և կաթսան փաթաթեք տաք շարֆով: Թողեք թրմվի մինչև հաջորդ առավոտ: Օրական երկու անգամ, ուտելուց առաջ 150-200 գ չափով խմեք այս խառնուրդը: Չամիչը հարուստ է լուծվող մանրաթելերով, կալիումով և հակաօքսիդանտներով: Սա դրական է ազդում սրտի առողջության վրա: Մանրաթելերը նույնպես խթանում են լեղու դուրս բերումը և իջեցնում են խոլեստերինի մակարդակը: 

Աղբյուրը ` xohanoc.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...