LifeStyle Առողջություն

Կանացի առողջություն. ինչի է հանգեցնում սեքսի բացակայությունը

 

Սեքսի բացակայությունը վնասում է կնոջ առոջությանը: Ինտիմ մտերմությունը կնոջ օրգանիզմի համար  միայն սերունդ լույս աշխարհ բերելու ու հաճույք ստանալու համար նախատեսված  մեթոդ չէ: Սեքսը դա նաև հիանալի պրոֆիլակտիկ միջոց է դեպրեսիայի, դյուրագրգռվածության, տարատեսակ նյարդային խանգարումների, անքնության, ավելորդ քաշի, վաղաժամ ծերացման, սրտի ու անոթների հիվանդությունների  համար: Սեքսի բացակայությունը բացասաբար է անդրադառնում կնոջ օրգանիզմի վրա: Կանոնավոր ինտիմ մտերմությունը հանգեցնում է հոգեվիճակի, տրամադրության ու կյանքի ընդհանուր բավարարվածության աստիճանի ներդաշնակության:
Ինչպես ցույց են տվել հարցումները, այն կանայք, ովքեր չէն վարում կանոնավոր սեռական կյանք, ավելի հաճախակի են նյարդայնանում, դյուրագրգիռ դառնում ու հայտնվում դեպրեսիայի մեջ:
Բոլոր տեսակի սթրեսներին ու դեպրեսիային առավել քիչ հակված համարվել են այն կանաք, ում անձնական կյանքը, այդ թվում  նաև «բազմազանությունն անկողնում» նորմալ վիճակում է  եղել  ու լիովին բավարարել է նրանց: Նման կանայք  տղամարդկանց կողմից գնահատվում են որպես ավելի գրավիչ ու նրանց ինքնագնահատականն ավելի բարձր է ու կյանքում նրանց ձեռքբերումներն ավելի մեծ են, քան այն կանաց մոտ, ովքեր կանոնավոր սեռական կյանք չունեն:
Ինտիմ կյանքի քանակն ու որակը ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու համար ծառայում է որպես  գրավչության ցուցանիշ, որը հաճախակի համարվում է սեփական գոյության վերաբերյալ բավարարվածության հոմանիշ ու մի շարք հիվանդությունների համար հիանալի պրոֆիլակտիկ մեթոդ: Այդ պատճառով էլ կնոջ համար ցանկալի լինելը նշանակում է լինել երջանիկ: Այսինքն, ինտիմ մտերմությունը օգտակար է ոչ միայն մարմնի այլ նաև հոգու համար:
Սեքսի բացակայությունն ու դեպրեսիան.
Սեքսը համարվում է բնական հակադեպրեսանտներից լավագույնը: Սեռական ակտի գործընթացի ժամանակ ուղեղի կողմից արտադրվում են երջանկության հորմոններ՝ էնդորֆիններ, իսկ եթե այն օրգանիզմում քիչ է լինում, առաջանում է դեպրեսիա: Իհարկե էնդորֆինների դեֆիցիտ կարող է առաջացնել ոչ միայն երկարաժամկետ սեռական զսպվածությունը, այլ նաև այն, որ այն ուղեկցվում է օրինակ, ինտենսիվ ծանրաբեռնվածության կամ ինչ որ էմոցիոնալ ցնցումներով: Այդ դեպքում բավականին մեծ է հավանականությունը, որ կարող են առաջանալ նյարդային խանգարումներ:
Բացի այդ, ինչպես նշում են հոգեբանները, սեքսի բացակայության դեպքում, կինը ենթագիտակցորեն ձգտում է այն փոխարինել որևէ այլ բանով: Օրինակ խորասուզվել ավելի ծանր կենցաղային պարտականությունների մեջ, լիովին տրվել աշխատանքին, ջանադրաբար զբաղվել երեխաների ընդհանուր դաստիարակությամբ: Այսինքն նա հյուծում է իրեն ոչ միայն բարոյապես այլ նաև ֆիզիկապես, որը ևս առաջացնում է հոգնածություն, դեպրեսիա ու սթրես:
Առանց սեքսի և կանայք և տղամարդիկ դառնում են ավելի դյուրագրգիռ ու նյարդային, սակայն  առավել հաճախակի դրսևորվում են ագրեսիան, արագ հոգնածությունը ու ավելի հաճախակի դեպրեսիայի մեջ ընկնելը: Սեքսի բացակայությունը կարող է հանգեցնել նաև անքննության:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

Աղբյուրը

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing