LifeStyle Հարաբերություններ

Կանանց սխալները, որոնք նյարդայնացնում են տղամարդկանց

 

11686315_l

Քննարկենք կանանց ամենատարածված սխալները, որոնցից բողոքում են տղամարդիկ:

Դրանիցից առաջինն ավելորդ հարցեր տալն է: Բանն այն է, որ տղամարդիկ ավելի շատ կենտրոնանում են գործողությունների վրա, իսկ կանայք տրվում են զգացմունքներին: Այդ պատճառով էլ ավելի լավ է հետևել սիրելի տղամարդու գործողություններին, քան անդադար հարցերի «տարափ տեղալ»:

Անձնական հարցերի վրա ժամանակ ծախսելու և ընկերների հետ հանդիպելու արգելքը: Տղամարդուն ընկերների հետ հանդիպելն արգելելը անհեռատեսություն է կանանց կողմից: Այդ հանդիպումները, միևնույն է, տեղի կունենան՝ կնոջ իմացությամբ, թե առանց դրա:

Երկակի ձևաչափերի կիրառումը: Կինը տղամարդուն թույլ է տալիս գնումներ կատարել, հետո նախատում, որ նրա ընտրությունը սխալ է: Նման վարքագիծը կարող է ուղղակի վիրավորել տղամարդուն:

Տղամարդուն «ուղղելու» փորձերը: Տղամարդիկ կարծում են, որ կանայք իրենց ընդունում են այնպիսին, ինչպիսին կան:

Հույզերը որպես զենք օգտագործելը: Կանայք հաճախ իրենց կարծիքն «առաջ տանելու» համար մանիպուլյացիայի են ենթարկում տղամարդու զգացմունքները: Այս «մեթոդը», սակայն, շատ շուտով դադարում է գործել:

Մշտապես քննադատելը սիրային հարաբերությունների ամենասարսափելի թշնամին է:

 

Աղբյուր՝ blognews.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...