LifeStyle Առողջություն Խորհուրդներ Հետաքրքիր

Կանխարգելեք մազերի սպիտակումը

 

long

Տարիքի հետ ի հայտ են գալիս մի շարք այնպիսի տհաճ երևույթներ, ինչպիսիք են կնճիռները, սպիտակ մազերը և այլն: Սակայն միշտ չէ, որ մազերի սպիտակումը կապված է տարիքի հետ, սա հաճախ գենետիկ նշանակություն ունի:Գոյություն ունեն մի շարք միջոցներ, որոնք նախատեսված էն սպիտակ մազերը ծածկելու համար, սակայն դրանք հաճախ չափազանց թանկ են և ոչ այնքան արդյունավետ, բացի այդ, պարունակում են վնասակար քիմիական տարրեր, որոնք վնասում են մազերն ու գլխամաշկը:

Բարեբախտաբար, կա մի բնական խառնուրդ, որը կօգնի պայքարել սպիտակ մազերի դեմ:

Կոկոսի յուղն ու կիտրոնը՝ սպիտակ մազերի դեմԿոկոսի յուղն ունի հզոր հակամիկրոբային հատկանիշներ և պարունակում է լաուրեիկ թթուներ և ճարպաթթուներ, որոնք ամրացնում են մազարմատներն ու խթանում են մազերի աճը: Յուղի մեջ առկա են սննդարար տարրեր, որոնք սնուցում են գլխամաշկը:Մյուս կողմից՝ կիտրոնը հարուստ է վիտամին C–ով և այլ սննդարար տարրերով, որոնք ունեն հակաօքսիդանտ հատկանիշներ և կանխարգելում են մազերի սպիտակումը:Այս խառնուրդը  չի դադարեցնում տարիքային փոփոխությունը, սակայն կանխարգելում է մազերի սպիտակումը:

Ինչպե՞ս պատրաստել այս խառնուրդը       Բաղադրություն         3 ճ/գ թարմ քամած կիտրոն                   50 մլ կոկոսի յուղ                Բաղադրիչները խառնեք տարայի մեջ և քսեք թաց մազերին՝ մերսելով գլխամաշկը: Թողեք խառնուրդը մնա 45 րոպեից մեկ ժամ, ապա լվացեք մազերը շամպունով: Շաբաթական երկու անգամ կրկնեք պրոցեդուրան:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing