Կապանի հիվանդանոցում 7-ամյա երեխային վիրահատարանից կապտուկներով դուրս են բերել և մայրիկին ասել, որ անդաստիարակ երեխա ունի

0

Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Վայոց Ձորի մարզի Արփի գյուղի բնակչուհի Նարինե Խաչատրյանը իր որդուն՝ 7-ամյա Վովա Խաչատրյանին, տարել է Կապանի բժշկական կենտրոն՝ արդեն պայմանավորված վիրահատությունը կատարելու, սակայն վիրահատարանից կես ժամ հետո երեխային՝ դեմքի շրջանում կապկտուկներով, դուրս են բերել բժիշկները և ասել, որ անդաստիարակ երեխա ունի, և չի թողնում սկսեն վիրահատությունը:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Ն. Խաչատրյանը ասաց.

-Երեխայիս առավոտյան ժամը 09:00-ին տարել ենք Կապանի բժշկական կենտրոն, որտեղ պետք է նշիկների (գլանների) վիրահատություն կատարեին: Նախորդ օրը և այսօր անալիզներ էինք հանձնել և ամեն բան նորմալ էր վիրահատելու համար: Ժամը 10:00-ին պայմանավորվածության համարձայն՝ երեխային տեղափոխեցին վիրահատարան:

Վիրահատությունը սկսելուց կես ժամ անց բուժքույրը՝ ոմն Զոյա, բարկացած դուրս եկավ վիրահատարանից և ինձ ասեց, որ անդաստիարակ երեխա ունեմ, չի թողնում սկսենք վիրահատությունը ու որդուս դեմքին բազում կապտուկներով և ուժասպառ վիճակով տվեց իմ գիրկը: Ես բարկացած գնացի գլխավոր բժշկի մոտ, որ իմ բողոքն արտահայտեմ, սակայն նա միայն կանչեց բուժքույրին, նրան մի քանի բան ասեց ու ճանապարհեց:

Մեր հեռախոսազրույցի ընթացքում նա նաև ասաց, որ գտնվում է Ոստիկանության Կապանի բաժնում և հանցագործության վերաբերյալ հաղորդում է տալիս: Խնդրեց, որ նման անմարդկային և երեխայի հոգեբանական հմտություններին չտիրապետող բուժանձնակազմը հեռացվի աշխատանքից և արժանանան իրենց համապատասխան պատժին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache