Լրահոս

Կապանում մարմնավաճառների բանդա է բացահայտվել. ինչ են պատմել նրանք իրավապահներին

 

ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե իրավապահները Կապան քաղաքում Մ. Պապյան փողոցի թիվ 10 շենքի թիվ 14 բնակարանում ինչ բացահայտում են իրականացրել: Եվ ահա Կապան քաղաքի բնակիչ Ջուլիետա Ոսկանյանն, ըստ էության, որոշել է գումար աշխատել եւ 2016 թվականի դեկտեմբերին Կապան քաղաքում իրեն պատկանող բնակարանը մի լավ կահավորել է եւ այն տրամադրել կապանաբնակ մարմնավաճառներ Հերմինե Խաչատրյանին, Աննա Ծատրյանին և Նարինե Ալեքսանյանին:

Մեզ լուրեր հասան, որ Ջուլիետա Ոսկանյանը մարմնավաճառների խմբի հետ պայամանավորվածություն է ձեռք բերում, որ վերջիններիս կողմից բնակարան այցելած տղամարդ հաճախորդների հետ որոշակի գումարի մի որոշ հատված իրեն պետք է տրամադրեն, որին էլ մարմնավաճառների խումբը սիրով համաձայնում է:

Եվ ահա Կապանում մարմնավաճառների բանդան շուրջ 4 ամիս բավականին մեծ գումար է աշխատում շնորհիվ Ջուլիետա Ոսկանյանի: Այս արարքի համար Ոսկանյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով` Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը:

Իսկ ինչ են պատմել այս գործով վկաներն իրավապահներին: Եվ ահա տեղեկացանք, որ պարտադիր ժամկետային զինծառայող Արման Աբրահամյանը ցուցմունք է տվել, որ Ջուլիետա Ոսկանյանին ճանաչում է որպես «մամա ռոզա»: 2016 թվականի դեկտեմբերի 24-ին` իր ծննդյան օրը, զանգահարել է վերջինիս և հարցրել, մարմնավաճառ կա, թե` ոչ, նա պատասխանել է, որ կա: Ընկերոջ հետ գնացել է Ջուլիետա Ոսկանյանի բնակարան, սեռական հարաբերություն ունեցել Հերմինե անունով մարմնավաճառի հետ, Ջուլիետա Ոսկանյանին տվել 12000 ՀՀ դրամ ու հեռացել: Ավելին նա նշել է, որ Ջուլիետա Ոսկանյանի բջջային հեռախոսահամարն իմացել է զորացրված զինծառայողներից: Տեղյակ էր, որ վերջինս ցանկության դեպքում մարմնավաճառներ է հրավիրում իր բնակարան:

2017 թվականի հունվարին և փետրվարին Ջուլիետա Ոսկանյանի բնակարանում, սեռական հարաբերություններ է ունեցել մարմնավաճառներ Հերմինեի, Նարինեի և Աննայի հետ, որի դիմաց ամեն անգամ Ջուլիետա Ոսկանյանին վճարել է 7000-ից 8000 ՀՀ դրամ: Իսկ ինչ է պատմել 1996 թվականից մարմնավաճառությամբ զբաղվող Աննա Ծատրյանը: Վերջինիս իրավապահները եւս հրավիրել են հարցաքննության, որտեղ նա հայտնել է, որ 1996 թվականից ճանաչում է Ջուլիետա Ոսկանյանին որպես հագուստ վաճառողի:

Պատահում էր, որ նրանից պարտքով հագուստ էր գնում: 2017 թվականի հունվարին Ջուլիետան ևս զանգահարել է իրեն և պահանջել 28.000 դրամ պարտքը: Ասել է, որ գումար չունի եւ պատրաստ է գումարով սեռական հարաբերություն ունենալ տղամարդկանց հետ և մարել պարտքը:

Դրանից հետո Ջուլիետա Ոսկանյանը զանգահարել է իրեն և կանչել իր բնակարան, որտեղ Գալուստ անունով տղամարդու հետ սեռական հարաբերություն է ունեցել: Դրա համար Ջուլիետա Ոսկանյանն իրեն է տվել է 3000 ՀՀ դրամ ու ասել, որ 5000 ՀՀ դրամն էլ պարտքից կհանի: Բացի այդ, 2017 թվականի փետրվարին Ջուլիետա Ոսկանյանը կրկին զանգահարել է իրեն, կանչել իր բնակարան, որտեղ Էդգար անունով տղամարդու հետ սեռական հարաբերություն է ունեցել: Դրա համար Ջուլիետա Ոսկանյանն իրեն է տվել 2000 դրամ ու ասել, որ 5000 ՀՀ դրամը հանել է իր պարտքից: Ի դեպ նկատենք, որ մարմնավաճառներ հետ անկողին մտած երիտասարդներից մեկի մայրը իմանալով , որ որդին կապնված է մարմնավաճառի հետ ծեծի է ենթարկել նրան :

Մասնավորապես պարզեցինք , որ այս գործով վկա Էդգար Զաքարյանը իրավապահներին հայտնել է, որ Ջուլիետա Ոսկանյանի տանը հանդիպել է Աննա անունով մարմնավաճառի հետ, ինչից հետո տաքսիով գնացել են վերջինիս բնակարան և այնտեղ նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն: Դրա դիմաց նրան է տվել 7000 ՀՀ դրամ: Ավելին Նշել է, որ դրա համար մայրն իրեն ծեծի է ենթարկել:

Վկա Հերմինե Խաչատրյանի ցուցմունքով,  2016 թվականի վերջին` կոնկրետ օրը չի հիշում, Կապան քաղաքի բնակչուհի Ջուլիետա Ոսկանյանը զանգահարել է իրեն և հրավիրել տուն: Գնացել է նրա տուն, որտեղ սեռական հարաբերություն է ունեցել Գալուստ անունով մի տղամարդու հետ, ինչի դիմաց ՋուլիետաՈսկանյանն իրեն է տվել 3000 ՀՀ դրամ: Դրանից հետո տարբեր օրեր մի քանի անգամ Գալուստի և մոտ 4-5 անգամ էլ Արման անունով մի զինվորի հետ է սեռական հարաբերություն ունեցել Ջուլիետա Ոսկանյանի տանը:

Չի կարող ասել, թե Ջուլիետա Ոսկանյանն ինչքան գումար էր վերցնում նրանցից: Վերջինս իրեն տալիս էր 2000 կամ 3000 ՀՀ դրամ և քանի որ ինքը գումար էր պարտք Ջուլիետա Ոսկանյանին նա գումարի մի մասը վերցնում էր իրեն: Նշել է, որ Ջուլիետա Ոսկանյանի տունը գտնվում է «Հունանի հետևի շենքում» և, որ սեռական հարաբերություն է ունեցել միշտ տան նույն` միջանցքից դեպի աջ գտնվող սենյակում, որտեղ եղել է բազմոց, 2 բազկաթոռ և սեղաններ: Նշել է նաև, որ սեռական հարաբերություն ունենալուց առաջ Ջուլիետա Ոսկանյանն իրեն էր տալիս պահպանակ, թուղթ և ներքնակ: Վկա Նարինե Ալեքսանյանի ցուցմունքով,  Ջուլետտա Ոսկանյանին ճանաչում էր որպես հագուստ վաճառողի և եղել են դեպքեր, երբ նրանից պարտքով հագուստ է գնել: 2017 թվականի սկզբին` կոնկրետ օրը չի հիշում, Ջուլիետա Ոսկանյանը զանգահարել է իրեն և ասել, որ տղամարդ կա, ով ուզում է գումարի դիմաց իր հետ սեռական հարաբերություն ունենալ: Պարտքը մարելու համար ստիպված գնացել է Ջուլիետա Ոսկանյանի բնակարան և սեռական հարաբերություն ունեցել այդ տղամարդու հետ:

Դրանից հետո էլ մի քանի անգամ Ջուլիետա Ոսկանյանի տանը սեռական հարաբերություն է ունեցել տարբեր տղամարդկանց հետ: Նշել է, որ Ջուլիետա Ոսկանյանի տունը գտնվում է «Վաենկոմատի կողքի» շենքում և որ սեռական հարաբերություն է ունեցել միշտ տան նույն` միջանցքից դեպի աջ գտնվող սենյակում, որտեղ եղել է բազմոց, 2 բազկաթոռ և սեղաններ: Նշել է նաև, որ նշված անձինք գումարը տալիս էին Ջուլիետա Ոսկանյանին: Վերջինս էլ այն պահում էր իրեն` մաս-մաս հանում իր պարտքից:

Եվ ահա տեղեկացանք, որ այս գործով նախաքննությունը 2017 թվականի մայիսի ավարտվել էր եւ այ ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան քննության եւ ահա հունիսի 7-ին գործը նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակել է այս գործով վճիռը եւ Ջուլիետա Ոսկանյանին ազատազրկման է դատապարտել 3 տարի ժամկետով: Ասել է, թե մարմնավաճառների բանդայի պարագլուխը կատարած արարքի համար դատապարտվեց ընդամնեը 3 տարի ազատազրկմամբ: Ի դեպ պարզեցինք, որ Ջուլիետա Ոսկանյանը նախկինում դատապարտված է եղել:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing