good-banner
Հետաքրքիր Փաստեր

Կապույտ աչքերով մարդիկ մոտ 7000 տարի առաջ ապրած մի մարդու սերու՞նդ են

 

28375_large

Եթե երբևէ հետաքրքրել է, թե ինչու են Ձեր աչքերը կապույտ, ինչպես Լեոնարդո Դիկապրիոյինը, Քամերոն Դիասինը և Ֆրանկ Սինաթրայինը, ապա տեղեկացնենք, որ դա պայմանավորված է նրանով, որ դուք կիսում եք մի այնպիսի գենի մուտացիա, որն առաջին անգամ նկատվել է Քարե դարի մարդու մոտ, ով ապրել է շուրջ 7000 տարի առաջ:

Գիտնակաները հավատացած են, որ 2006 թվականին Իսպանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող քարայրներից մեկում իրենք հայտնաբերել են այն մարդու մասունքները, ով առաջինն է ունեցել կապույտ աչքեր:
Թեստերը հետագայում ցույց են տվել, որ այդ մարդն ունեցել է Աֆրիկայի թխամաշկ գեն, բայց ավելի նման է եղել այսօրվա սկանդինավցիներին, քան այլ եվրոպացիների, և ապրել է Մեզոլիթյան դարաշրջանի կեսերին:

Գիտնականները հանգել էին նման եզրահանգման այդ մարդու ատամներից արված ԴՆԹ-ի արդյունքների հիման վրա: «Ամենամեծ անակնկալը նրա աֆրիկյան տիպի գենի բացահայտում էր, ով ունեցել է մուգ մաշկ, ինչը հակադրում է այսօրվա Եվրոպացիների բաց գույնի պիգմենտացիային»,- ասել է Չարլզ Լալուեզա Ֆոքսը՝ Բարսելոնայի Էվոլուցիոն Կենսաբանության ինստիտուտից, — «առավել զարմացնող է այն, որ նա կրում է այն գենետիկ փոփոխությունները, որոնք ստեղծում են կապույտ աչքեր ժամանակակից Եվրոպացիների մոտ՝ ստեղծելով մի յուրատեսակ ֆիզիկական տեսակ, որը հստակ հյուսիս- եվրոպական է»:

Ժամանակակից մարդկանց մոտ կապույտ աչքերը կապված են գենում այդ նույն մուտացիայի հետ, որը կոչվում է HERC2:

28374_medium
2008թ-ին արված նախորդ ուսումնասիրությունը պարզել էր, որ ամենավաղ կապույտ գույնի աչքերի գենի մուտացիաները, որոնք հանգեցրել են կապույտ աչքերի էվոլյուցիայի, տեղի են ունեցել մոտավորապես 10000 տարի առաջ, Սև ծովի շրջակայքում ապրող մարդկանց մոտ:

Աղբյուր

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing