Լրահոս Հետաքրքիր Փաստեր

Կապույտ գույնի գինի է հայտնվել Իսպանիայում

 

tmg-facebook_share-1170x884

Իսպանիայից մի երիտասարդ ընկերություն շուկա է հանել անսովոր արտադրանք․ Gik նոր սորտի գինի։ Ըմպելիքը անսովոր է նրանով, որ ունի ինդիգո գույն։
Անսովոր գինու հեղինակները հայտնում են, որ իրենց արտադրանքը ունի թարմ և քաղցր համ և պատրաստվում է իսպանական խաղողից։ Կապույտ գույնը խմիչքը ձեռք է բերում բնական պիգմենտից, որը ստացվում է խաղողի կաշվից և վայդա բույսի բնական գունանյութից։

Նոր սորտի հեղինակները ակնկալում են, որ իրենց գինին կդառնա վաճառքի հիթ։ Խմիչքն արդեն հայտնվել է երկրի վաճառակետերում, ինչպես նաև՝ կարելի է պատվիրել օնլայն։ Թեև, այժմ առաքումը հասանելի է միայն Իսպանիայի տարածքում։ Մոտ ապագայում ընկերությունը մտադիր է արտահանում իրականացնել նաև դեպի Նիդեռլանդներ, Գերմանիա և Մեծ Բրիտանիա։ Մեկ շիշ ինդիգո գինու արժեքը կազմում է շուրջ  10 EUR եվրո։

Աղբյուր

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am