Լրահոս

Կարագը կտրուկ թանկացավ. որն է պատճառը

 

Վերջին օրերին զգալի թանկացել է կարագը: Մեկ կիլոգրամ կարագի գինը հասել է 4000 դրամի: Կարագի գների արագ տեմպերով թանկացումը համաշխարհային միտում է, ինչի պատճառը կաթնամթերքի այդ տեսակի նկատմամբ աճող պահանջարկն է:Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխարհում սպառողները հրաժարվում են սփրեդից և մարգարինից՝ հօգուտ կարագի:

Մեկ տարում Լիտվայում կարագի կիլոգրամը թանկացել է 67.4%-ով և կազմել 5.89 եվրո: Նույն խնդիրն առկա է Էստոնիայում, որտեղ կարագի դեֆիցիտ կա և 1 տարում այն թանկացել է 44%-ով: Այնտեղ չեն բացառում, որ 1 կգ-ի գինը կարող է հասնել 10 եվրոյի:

Նիդերլանդներում մեկ կգ կարագի գինը նախորդ տարվա համեմատ թանկացել է 94 %-ով: Եթե մեկ տարի առաջ հոլանդացին 1 կգ կարագի համար վճարում էր 3.5 եվրո, ապա այժմ՝ 6.8 եվրո:Համաշխարհային շուկայում անցած տարվա մայիսից 1 կգ կարագը 2.8 դոլարից թանկացել է մինչեւ 6 դոլար:Կարագի սպառման ծավալների վրա ազդել է 2014 թվականին ԱՄՆ-ում հրապարակված գիտական հոդվածն այն մասին, որ ցածր հագեցած ճարպերի օգտագործումը չի նպաստում սրտային հիվանդությունների նվազմանը: Բացի այդ, մարդիկ սկսել են ավելի շատ նախապատվություն տալ բնական չվերամշակված սննդին:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing