Լրահոս

«Կառաջարկեմ օգտագործված֊-շպրտվածներին միասին հաշվել ապրիլի 2-ից հետո». Կարեն Ավագյանը՝ Սեյրան Օհանյանին

 

«Տխուր է հետևել, թե ինչպիսի արագությամբ է գահավիժում նա իր երբեմնի պատկառելի բարձունքից»,-Hraparak.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ Արմեն Աշոտյանի «Ափսոս էր գեներալը» արտահայտությանը վիրավորանքով պատասխանելուն, ասաց ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականում գտնվող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանի այն հայտարարությանը, թե «ափսոս էր գեներալը» Օհանյանը արձագանքել է. «Ի՞նչ է նշանակում՝ ափսոս էր, ափսոս են նրանք, որոնք ճիշտ աշխատանք չեն տանում մեր հայրենիքի համար, նրանք, որոնք տարբեր մարդկանց կողմից օգտագործվում են եւ հետո շպրտվում…Ով ուզում է՝ թող նահանջի, ես այսօր ժողովրդի աչքերի մեջ նայելով ասեցի՝ իմ պայքարը արդար է իմ իրավունքների շրջանակում, մեր ազնիվ գաղափարակիցների հետ այն պարտավոր ենք հասցնել վերջնագծին»։

Ավագյանը օգտագործված-շպրտվածների մասին գերադասեց չպատասխանել նախկին ՊՆ-ի ոգով, միայն փոխանցեց հետևյալը. «Հեռու կմնամ «Արցախի հերոսի» կոչում ունեցող մարդուն նույն ոճով պատասխանելուց։ Բայց կառաջարկեմ օգտագործված֊-շպրտվածներին միասին հաշվել ապրիլի 2-ից հետո։ Ափսոս էր գեներալը, հազար ափսոս»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing