Լրահոս

Կարապետ Գուլոյանը աներոջ՝ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի զայրույթի արանքում

 

ԱԺ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը «Առաջին լրատվական»ի  հետ զրույցում հայտարարել է, որ իր որդին՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի աշխատելու ո՛չ ՀՀԿ-ի, ո՛չ էլ ԲՀԿ-ի օգտին. «Իմ որդին… ընդամենը կատարում է մարզպետի պարտականությունը: Ո՛չ ԲՀԿ-ին, ո՛չ էլ ՀՀԿ-ին չի աջակցելու: Ինքը մարզպետ ա»,- ասել է ավագ Գուլոյանը՝ թերևս փուձելով «փրկել»՝ շառից ու փորձանքից հեռու պահել իր որդուն՝ Ծառուկյանի մարզպետ փեսային:

Ինքը՝ ավագ Գուլոյանը, այս պահին ԱԺ-ի գործող պատգամավոր է՝ ԲՀԿ անդամ: Ծառուկյանի դաշինքի նոր ցուցակում նա չկա և հավատացրել է, որ դա եղել է իր անձնական ցանկությունը: «Ես ինքս եմ հրաժարվել, որևէ ինտրիգ չկա: Դուք գիտեք, որ անկախ կուսակցական պատկանելությունից՝ մենք Ծառուկյան Գագիկի հետ բարեկամներ և մանկության ընկերներ ենք: Դեռ մի բան էլ Ծառուկյան Գագիկի դժգոհությունն է եղել, որ ես չեմ ուզում առաջադրվել: Համենայնդեպս, չեմ ցանկացել»,- ասել է Մուրադ Գուլոյանը և հավատացրել, որ  ինքը՝ որպես ԲՀԿ խորհրդի անդամ, աջակցելու է Ծառուկյանի դաշինքին:

Հենց այստեղ է, որ ամեն ինչ խառնվում է իրար, և Ծառուկյանի մարզպետ փեսան հայտնվում է բավականին ծանր կացության մեջ: Ծառուկյանի մի փեսան՝ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, «Ծառուկյան» դաշինքով առաջադրվել է Արարատի մարզում, մյուս փեսան՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան և կարկառուն հանրապետական Անդրանիկ մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, առաջադրվել է Կոտայքի մարզում՝ «Ծառուկյան» դաշինքի կողմից, իսկ երրորդ փեսան՝ Կարապետ Գուլոյանը, Հանրապետական կուսակցության քվոտայով աշխատում է Կոտայքի մարզպետ և պարտադրված է աշխատել հանրապետականի համար, հակառակ պարագայում նա կարող է կորցնել մարզպետի պաշտոնը:

Ընդհանրապես Կոտայքը ավանդաբար համարվել է Ծառուկյանի մարզը, նա այստեղ միշտ մեծամասնական ընտրակարգով հաղթել է, բացի այդ՝ նրա բարեգործական ակցիաների մի զգալի մասը կատարվել են հենց Կոտայքում: Ծառուկյանի համար Կոտայքում պարտվելը կնշանակի անձնական պարտություն: Բայց մյուս կողմից էլ Հանրապետականը Կոտայքում թերս չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել:

Կոտայքում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ցուցակով առաջադրվել է նաև Բարսեղ Բեգլարյանի փեսայի՝ Սամվել Սանամյանի թեկնածությունը։ Նա ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետի պաշտոնից վերջերս ազատվեց, դարձավ վարչապետի օգնականը: Այս տարածքում ՀՀԿ-ից առաջադրվել են նաև Կոտայքի նախկին մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, Վարդան Այվազյանը և ուրիշներ։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի փեսան՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, նույնպես աշխատելու է ՀՀԿ-ի համար։ Մարզպետ Կարապետ Գուլոյանը պետք է աշխատի աներոջ կուսակցությա՞ն, բաջանաղի՞, թե՞ իրեն մարզպետ նշանակած Սերժ Սարգսյանի թիմակիցների համար:

Մեր տեղեկություններով՝ մարզպետն առայժմ ակտիվ գործողությունների չի դիմել,եթե նախորդ ընտրություններին դպրոցի,մանկապարտեզների, հիվանդանոցների և այլ գերատեսչությունների ղեկավարներին հրահանգներ էր տալիս,այս տարի դեռ սպասողական վիճակում է.թերևս սպասում է քարոզարշավի մեկնարկին: Բայց տեղեկություններ կան ,որ նա բավականին ակտիվ է հանրապետականի ռեյտինգային թեկնածուների կոորդինացիոն աշխատանքներում:

Հիշեցնենք, որ վերջերս մենք գրել էինք, որ Կոտայքի մարզում նախընտրական կրքերը բորբոքվել են այնքան, որ Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, դիմել է Սերժ Սարգսյանին՝ հայտնելով, որ Ծառուկյանի փեսան՝ Անդրանիկ Մանուկյանի որդին՝Դավիթ Մանուկյանը, որը ռեյտինգայինով առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքից, խախտել է պայմանավորվածությունը, անցել սահմանը և քվե է խնդրում այլոց տիրույթներից։ Ասում են՝ այս հարցով նկատողություն է ստացել նաև մարզպետը, և նա առայժմ որոշել է <<զադնի>> դնել:

hayeli.am



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing