Կարապետյանը չի կարող ավելի հզոր լինել քան Սերժ Սարգսյանը

1

2018թ. ապրիլին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնող անձը կդառնա համար մեկ պաշտոնյան, ուստի քննարկումները հնարավոր թեկնածուների շուրջ օրեցօր ավելի մեծ թափ են ստանում: Շոշափվում են վարչապետի և նախագահի անունները: Այս հարցի շուրջ Politik.am-ը զրուցեց Ժառանգություն կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով չհամաձայնեց այն մտքին, որ հակամարտություն կա Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև, որովհետև «չի կարող մասը ամբողջից հզոր լինել, հակամարտության մեջ լինել ամբողջի հետ: Կարապետյանը չի կարող ավելի հզոր լինել քան Սերժ Սարգսյանը:

Եթե մենք այսօր նայում ենք մեր պետության կառուցվածքին, բոլոր ուժայինները օլիգարխները Սերժ Սարգսյանի ազդեցության տակ են: Սերժ Սարգսյանը ձևավորել է ազգային ժողովը ըստ իր ցանկության և ըստ էության Կարեն Կարապետյանը այդտեղ չունի որևէ պատգամավոր, գուցե 1-2  հոգի»:

Այն դիտարկմանը, որ կողմերը կարող են օժանդակություն ստանալ դրսի ուժերի կողմից Մարտիրոսյանը պատասխանեց, որ Եվրոպան « կցանկանա ունենալ կանխատեսելի գործընկեր, իսկ Սերժ սարգսյանը այդպիսին չէ: Մենք տեսանք թե նա ինչպես մեկ գիշերում փոխեց պետության 3 տարվա ուղեգիծը»:

Արմեն Մարտիրոսյանը նաև նշեց, որ իր համար տարբերություն չկա թե նրանցից ով կլինի վարչապետի պաշտոնում, որովհետև 2 դեպքում էլ մենք գործ ենք ունենալու նույն սոցիալական, տնտեսական, քաղաքական և իրավական տրամաբանության հետ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache