Կարապետյանը պատրաստվում է արտագաղթել Մոսկվա

0

Հայաստանի ներքին քաղաքական օրակարգը արդեն հստակություն է ստացել՝ Սերժ Սարգսյանը օրերս հայտարարեց, որ չի բացառում վարչապետի պաշտոնում իր առաջադրումը: Սա նշանակում է, որ հենց ինքն է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը և գործող վարչապետ Կարեն Կարապետյանը կարող է մնալ միայն առաջին փոխվարչապետի պաշտոնում:

Առաջին փոխվարչապետի պաշտոնն էլ պատահական չի մտածված և դրա նպատակը հստակ է՝ տնտեսական ոլորտի ձախողումները պետք է ունենան պատասխանատու: Սերժ Սարգսյանը միշտ կարողացել է տնտեսական ձախողումների համար մեղադրել վարչապետներին և ազատվել նրանցից ու հիմա, երբ ինքն է դառնալու վարչապետ պետք է մտածվեր մի պաշտոն, որին հնարավոր լիներ մեղադրել ձախողումներում և ահա ստեղծվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Գործող վարչապետ Կարեն Կարապետյանը լավ է հասկանում, որ առաջիկայում Հայաստանի տնտեսության համար լուրջ դժվարություններ են սպասվում, որոնք կապված են ՌԴ անկման հետ ու հետևաբար ինքը երկար չի պաշտոնավարի նաև առաջին փոխվարչապետի պաշտոնում, քանի որ Սերժ Սարգսյանը կզոհի նրան հանուն իր իշխանության: Այս ամենը հաշվի առնելով Կարեն Կարապետյանը հիմա արդեն նոր աշխատանք է իր համար փնտրում ՌԴ-ում և պաշտոնանկ լինելուց հետո պատրաստվում կրկին արտագաղթել Մոսկվա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache